Հավանական է, որ կոալիցիա կազմենք ՀՅԴ-ի հետ․ Էդուարդ Բաբայան

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի 9 մարզի 36 խոշորացված համայնքներում դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները։

Կոտայքի մարզի Աբովյան համայնքում, ըստ նախնական տվյալների, առաջատարը ԲՀԿ-ն է, որի օգտին քվեարկել է 10403 ընտրող։ Իշխող ՔՊ-ի օգտին Աբովյանում քվեարկել է 8261 ընտրող, ՀՅԴ-ն ստացել է 1158 ձայն, իսկ «Հանրապետություն»-ը՝ 2696 ձայն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սակայն, գոհ չէ արդյունքներից և կբողոքարկի դրանք՝ ներկայացնելով վերահաշվարկի դիմումներ։
Համայնքապետի ԲՀԿ-ական թեկնածուն Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանն է։ Ըստ նախնական արդյունքների՝ ԲՀԿ-ի հավաքած ձայները կազմում են շուրջ 45 տոկոս, ինչը բավական չէ միանձնյա քաղաքապետ ընտրելու համար։ Բաբայանը, սակայն Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ գոհ է ընտրության արդյունքներից։ Անդրադառնալով ՔՊ-ի՝ վերահաշվարի դիմումներին՝ Բաբայանը նշեց, որ ինքը միայն ուրախ է այդ հանգամանքից․ «Ես համոզված եմ, որ վերահաշվարկի արդյունքում թվերն ինձ մոտ կբարձրանան, չեմ վախենում վերահաշվարկից»։

Արդյո՞ք ԲՀԿ-ն պատրաստվում է կոալիցիա կազմել քաղաքապետ ընտրելու համար՝ հարցին Բաբայանը պատասխանեց․ «Այս մասին դեռ չեմ ուզում խոսել, թո՛ղ վերահաշվարկը լինի, կնայենք՝ ինչ է, նոր կխոսենք»։ Մեր ճշտող մեկ այլ հարցին՝ արդյո՞ք այլ կուսակցությունների կողմից առաջարկ եղել է, Բաբայանը կրկին չշտապեց պատասխանել։

Իսկ որն է լինելու հաջորդ քայլը, եթե վերահաշվարկի արդյունքում հրապարակված նախնական արդյունքները չփոփոխվեն՝ այս հարցին ի պատասխան Բաբայանն ասաց․ «Դե արդեն կմտածենք կոալիցիա կազմելու մասին, բայց ոչ ՔՊ-ի հետ»։ Բաբայանը հավանական համարեց ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելը։

Հիշեցնենք, Էդուարդ Բաբայանը 2019-ին մեղավոր էր ճանաչվել «Օլիմպավան» մարզական համալիրում 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ, դատապարտվել 3 ու կես տարի ազատազրկման, սակայն համաներմամբ ազատվել էր պատժի կրումից։

Արփի Հակոբյան