Տեսանյութը մոնտաժված է. Ալեն Սիմոնյանը՝ իր խոսքերի մասին, թե գերիներն իր համար գոյություն չունեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հերոս բառը բավականին արժեզրկվել է բոլորի նկատմամբ հավասար սանդղակ կիրառելու պատճառով: ՀՀ-ում կան բազաթիվ հերոս տղաներ, նրանք շատ են և մեր հպարտությունն են, բայց, ցավոք, կան զինվորներ և սպաներ, ովքեր չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունը, չեն պահել իրենց դիրքը, զենքը վայր են դրել և հանձնվել են գերի… ՀՀ օրենքի համաձայն, նաև վարչապետն է այդ մասին խոսել ԱԺ ամբիոնից, որ Քրեական օրենսգիրքը նախատեսում է, որ պատասխանատվություն պետք է կրեն բոլոր այն մարդիկ, ովքեր օրենք են խախտել և ՀՀ սահմանը պաշտպանելու փոխարեն նախընտրել են հանձնվել»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ սահմանին կանգնած զորքը ինքնին կրակելու հրաման ունի և վստահեցրեց՝ չկրակելու հրաման երբևէ չի եղել:

Անդրադառնալով համացանցում հրապարակված տեսանյութին, որտեղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոսում է գերեվարված զինծառայողների մասին և նշում է՝ «ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրենք չկան», Սիմոնյանը նշեց. «Նյութը մոնտաժված, խոսքը գնում է այլ բանի մասին, խոսքը բանակցությունների մասին է, տարբեր իրավիճակներում պետության դիրքորոշման մասին է»:

«Շատ ցավում եմ, որ մեր հայրենակիցները, որոնք ներկայանում են աջակից և գալիս ու խնդրում են, ասում են՝ կարող ենք Ձեզ մի քանի հարց տալ, ես էլ պատասխանում եմ, ընթացքում նկատեցի, որ մի աղջիկ կար, եթե չեմ սխալվում՝ անունը Հասմիկ, որ հեռախոսը պահել էր։ Ասացի՝ խնդրում եմ չնկարահանել, որովհետև զրույցի ենք բռնվել, որը չեմ ուզում հրապարակային ասել։ Նա ասաց, թե՝ «չէ, ինչ եք ասում»։ Նման իրավիճակներն օգտագործվում են Հայաստանի շահերը հետ մղելու համար։ Էն բոլոր մարդիկ, ովքեր նման քայլ են անում, պետք է գիտակցեն, որ կա քրեական պատասխանատվություն», – ասաց Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: