1 քրեական գործ և 11 նախապատրաստվող նյութեր՝ Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի և Վայոց ձորի մարզերի համայնքային ընտրություններում առերևույթ ընտրական հանցագործության դեպքերով

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2021թ. դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել նաև ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին խոշորացված համայնքներում, Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Փարաքար խոշորացված համայնքներում, Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքում, ինչպես նաև Վայոց ձորի Մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ խոշորացված համայնքներում․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Նշված համայնքներում կայացած ընտրությունների առնչությամբ ընդհանուր ստացվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների մասին ընդհանուր 20 հաղորդում և ահազանգ, որոնցից 2-ը՝ վերաբերում է քարոզարշավի ընթացքին, 18-ը՝ բուն քվեարկության գործընթացին:

Նշված 20 հաղորդում-ահազանգերից 10-ը՝ ստացվել են ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահներից, 1-ը՝ սոցիալական ցանցերում օգտատիրոջ կողմից կատարված գրառում է, 6-ը՝ ԶԼՄ հրապարակումներ, որոնք վերհանվել են մշտադիտարկման արդյունքում, իսկ 3-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ են:

Ըստ բնույթի` ստացված հաղորդումները կամ ահազանգերը նշված 4 մարզերի համապատասխան համայնքների պարագայում եղել է հետևյալը.

• 1-ը՝ վերաբերել է ենթադրաբար ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը,
• 1-ը՝ նախընտրական պաստառի առերևույթ վնասմանը,
• 1-ը՝ բաց քվեարկության միջոցով առերևույթ քվեարկության գաղտնիությունը խախտելուն,
• 3-ը՝ ընտրական հանձնաժողովի անդամների, ընտրություններին մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանն առերևույթ խոչընդոտելուն,
• 1-ը՝ ընտրատեղամասին հարող տարածքում բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքներ հնչեցնելուն,
• 8-ը՝ տարբեր համայնքների տարբեր ընտրատեղամասերում առերևույթ կրկնաքվեարկության փորձեր կատարելուն,
• 3-ը՝ ընտրողների ուղղորդման միջոցով առերևույթ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն,
• 1-ը՝ վարչական ռեսուրսի կիրառմանը,
• 1-ը՝ այլ բնույթի:

Հաղորդումներից 9-ը բնույթով եղել են խիստ վերացական և ընդհանրական, ինչով պայմանավորված՝ դրանցում նշված տվյալների իսկությունը պարզելու նպատակով ՀՀ Ոստիկանության մարզային բաժիններին հանձնարարվել է կատարել ստուգողական գործողություններ: Արդյունքում դրանցից 2-ը թողնվել են անհետևանք, քանի որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ներկայացված տվյալները չեն հաստատվել: Մնացածների պարագայում ստուգողական գործողություններն ընթացքի մեջ են:

Իսկ առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործության դեպքերի վերաբերյալ 11 հաղորդում ուղարկվել են Ոստիկանության կամ քննչական մարմիններ՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու, քրեական վարույթի շրջանակներում ներկայացված տվյալները պարզելու, իրավական գնահատականի արժանացնելու հանձնարարությամբ: Դրանցից 6-ով նյութերի նախապատրաստումը շարունակվում է: Իսկ մեկ դեպքով՝ կապված Եղեգնաձոր խոշորացված համայնքում նախընտրական շրջանում առերևույթ ընտրություններին մասնակցող կոնկրետ ուժի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տրամադրելու վեաբերյալ Ոստիկանության ստացած օպերատիվ տվյալների հետ, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում դեռևս քվեարկությունից առաջ՝ դեկտեմբերի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 154.2—դ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն: