157 ապօրինի հատված ծառեր՝ «Տաշիրի անտառտնտեսության» մասնաճյուղերում. դատախազությունում քրեական գործ է հարուցվել

Լուրեր

08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
Բոլորը

Լոռու մարզի դատախազի կողմից ՀՀ բնապահպանության նախարարին հասցեագրված գրության հիման վրա նախարարության կողմից «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության «Տաշիրի անտառտնտեսության» մասնաճյուղերում անցկացվել են ստուգումներ 2016թ.-ից մինչ 2021թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածում հնարավոր ապօրինի ծառահատման դեպքերը պարզելու և ֆիքսելու համար. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Մարզի դատախազի գրությանը նախարարությունից ստացվել է պատասխան, համաձայն որի, ստուգումների արդյունքում արձանագրվել են «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարբեր պահաբաժիններից ապօրինի հատված 157 հատ տարբեր տեսակի և տրամագծի ծառեր, ինչի արդյուքնում բուսական աշխարհին պատճառվել է ընդհանուր շուրջ 7.5մլն դրամի նյութական վնաս:

Հաշվի առնելով ստացված տվյալները՝ Լոռու մարզի դատախազությունում  ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ և 315-րդ հոդվածի 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Նախաքննության օրինականության  նկատմամբ հսկողության գործառույթի շրջանակներում մարզի դատախազության կողմից հետևողականություն է ցուցաբերվելու, որպեսզի քննությամբ պարզվեն նշված անտառտնտեսությունում կատարված ապօրինի անտահատումների ամբողջական ծավաները, դրանք կատարած անձանց շրջանակը, իրավական գնահատականներ տրվեն ապօրինի ծառահատումներն անտառաշերտի տվյալ հատվածի պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց հանցավոր վարքագծի արդյունքում կատարված լինելու, ըստ էության, տևական ժամանակահատվածում հատված ծառերը չհայտնաբերելու և չհաշվառելու հանգամանքներին:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: