Երբ ֆիզկուլտուրան «խաղից դուրս է» կամ «դեղին քարտ»` դպրոցականների առողջությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվեց անցյալ տարվա մարտի 1-ին։ Դրանից ընդամենը 15 օր անց արտակարգ դրություն սահմանվեց, և դպրոցներն անցան հեռավար ուսուցման։ Եթե այլ առարկաների դեպքում սա այնքան էլ խնդրահարույց չէր, ֆիզկուլտուրայի դասերը հիմնականում ձախողվեցին։ Հետո արդեն ամառային արձակուրդներն էին, բայց նոր ուսումնական տարվա մեկնարկին խնդիրը շարունակում էր մնալ։

ՀՖԿՍՊԻ դոցենտ, գեղարվեստական մարմնամարզության սպորտի վարպետ Քրիստինե Քեշիշյանը նկատում է. «Գիտատեխնիկական առաջընթացին զուգընթաց՝ առաջացել է հիպոդինամիայի խնդիրը: Երեխաները, դեռահասները հասունացման ընթացքում ունենում են բազմաթիվ խնդիրներ՝ կապված հենաշարժողական ապարատի, սիրտ-անոթային, շնչառական համակարգերի հետ: Այդ խնդիրները լուծելու միակ տարբերակը ֆիզիկական դաստիարակությունն է, որն անհրաժեշտ է պատշաճ մակարդակով ապահովել»:

2020 թվականի օգոստոսին ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրեց ուղեցույց․ ֆիզկուլտուրայի դասերը պետք է կազմակերպվեին՝ շեշտը դնելով անհատական վարժությունների վրա։ Պետք է բացառվեին մեծ ակտիվություն ենթադրող մարզանքն ու խմբային խաղերը:

Այս տարի թեև դասերն անցկացվում էին առկա, սակայն եղան ժամանակավոր անցումներ հեռավար կրթությանը։ Արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ սովորողները ամիսներ շարունակ բաց թողեցին ֆիզկուլտուրայի դասերը։

«Դպրոցները կարող են անցնել հեռավար ուսուցման լիազոր մարմնի հետ համաձայնության դեպքում, և 14-օրյա դադարից հետո վերադառնալ առկա ուսուցման: Անկախ առարկայից` ողջ դպրոցը 14-օրյա ժամկետում անցնում է հեռավար ուսուցման»,- նշում է ԿԳՄՍ հանրակրթության և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը համավարակի պայմաններում, թեկուզ փոքր խմբերով, անցկացնում է քայլարշավներ, հեծանվաերթեր, կազմակերպում է ճամբարներ և ճամփորդություններ:

«Մենք աշխատել ենք նաև առցանց, ու թեև բլոգավարությունը մեր կրթահամալիրում մեծ հաջողություն ունի, նախընտրում ենք աշխատել ֆիզիկական միջավայրում»,-ասում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարզադպրոցի ղեկավար Միքայել Ղազարյանը:

Սպորտի վարպետ Քրիստինե Քեշիշյանն ուշադրություն է հրավիրում նաև մեր հանրակրթական դպրոցներում մարզադահլիճների, մարզական պարագաների բացակայության, դահլիճների՝ թթվածնով հագեցած չլինելու խնդրի վրա: Նրա խոսքով՝ հիմա՝ կորոնավիրուսի պայմաններում, առավել քան երբևէ պետությունը պետք է մեխանիզմներ մշակի՝ սովորողների ֆիզիկական ակտիվությունն ապահովելու համար:

Նախարարության ներկայացուցչից տեղեկացանք, որ այս պահին հանրապետությունում ունենք շուրջ մեկ տասնյակ դպրոցներ, որոնք ժամանակավորապես անցել են հեռավար ուսուցման: Ընդ որում, այս տասը դպրոցներից որոշները մասնակի են անցել հեռավար ուսուցման, օրինակ՝ մեկ դասարանի կամ մեկ խմբի մասշտաբով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան