Փոխվարչապետների եռակողմ հանդիպումը երեկ արդյունք չի տվել, քանի որ չի հաջողվում համաձայնություններ ձևակերպել․ ԱԽՔ

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Մոսկվայում երեկ կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպումից հետո այդպես էլ հստակ պայմանավորվածություն ձեռք չեն բերվել։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից Factor.am-ին փոխանցել էին, որ փոխվարչապետերի՝ երեկ ընդհատված նիստը կշարունակվի առաջիկա օրերին։

«Փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի դեկտեմբերի1-ին կայացած հերթական նիստը կշարունակվի առաջիկա օրերին: Դրա արդյունքների մասին կարող ենք խոսել նիստի ավարտից հետո միայն», – տեղեկացրեցին փոխվարչապետի գրսենյակից՝ առանց մանրամասնելու, թե ինչու է նիստն ընդհատվել:

Եռակողմ հանդիպմանն այսօր «Ազատության» եթերում անդրադարձավԱնվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով՝ չի հաջողվում համաձայնություններ ձևակերպել։ Հարցին՝ արդյո՞ք համաձայնության չգալու պատճառը Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք ստանալու Ադրբեջանի պնդումն է, Արմեն Գրիգորյանը հարցին ուղիղ պատասխան չտվեց՝ նշելով․ եթե չեն կարողանում առաջ շարժվել, ուրեմն Ադրբեջանը կոնստրուկտիվ չի եղել.

«Ընդհանուր առմամբ, Հայաստանը որևէ միջանցքային տրամաբանությամբ հարց, ինչպես ասել ենք, չի քննարկել և չի քննարկելու։ Եվ այս առումով մենք շարունակում ենք պնդել, որ պետք է ամբողջովին մեր քննարկումները մնան նոյեմբերի 9-ի հայտարարության, հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարության [շրջանակներում], որտեղ որևէ խոսք միջանցքի մասին չկա և չի էլ կարող լինել։ Մենք պատրաստ ենք ապաշրջափակմանը, պատրաստ ենք քննարկել վերականգնելու այն ենթակառուցվածքները, որոնք Խորհրդային Միության շրջանում գոյություն են ունեցել։ Պատրաստ ենք նաև քննարկել ուղիները, որոնք հնարավոր է բացել, այն ուղիները, որը Ադրբեջանը մեզ է տրամադրելու, որպեսզի նրա տարածքն օգտագործենք այլ երկրների հետ կապվելու համար, և նաև այն ճանապարհները, որով Ադրբեջանը հնարավորություն է ստանալու նաև Նախիջևանի հետ կապ հաստատելու համար».- նշել է Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 26-ին Սոչիում մեկնարկած Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպմանը Ռուսաստանի նախագահը հույս էր հայտնել, որ մոտ ժամանակներս կարող են որոշումներ ընդունվել Ղարաբաղում տրանսպորտային հաղորդակցությունները բացելու մասին։

«Կան հիմքեր ենթադրելու, որ առաջիկա ժամանակներում մենք ոչ միայն կհաստատենք ճանապարհների ապաշրջափակման հարցերով համապատասխան խմբի գործունեությունը, այլ նաև կընդունենք բոլորի համար անհրաժեշտ որոշումներ», – հանդիպման մեկնարկին հայտարարել էր Վլադիմիր Պուտինը։