Համաձայնագրի մեջ խոսք չկա, այսպես կոչված, «միջանցքի» մասին․ ԵՄ գործադիր տնօրենի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Լյուկ Դիվինը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին գրանցված միջադեպերն անհանստացնող են։ Նա շեշտել է, որ միջադեպերը գրանցվել են ոչ թե Լեռնային Ղարաբաղում, այլ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանին։

«Նոյեմբերի կեսերին միջազգայնորեն ճանաչված սահմաններին գրանցված բախումները, որոնք նաև հանգեցրել են զոհերի, անհանգստացնող է։ ԵՄ ինստիտուտները համապատասխան արձագանք են տվել։ Ի նկատի ունեմ, որ նախագահ Միշելը բախումներից մեկ օր անց հեռախոսազրույց է ունեցել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարների հետ` պահանջելով դադարեցնել կրակը»,- Եվրախորհրդարանում Արցախյան 44-օրյա պատերազմի և դրանից հետո ստեղղծված իրավիճակի թեմայով կարծիքների փոխանակման ժամանակ հայտնել է ԵՄ քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։

Նա նաև նշել է, որ նոյեմբերի 17-ից հետո իրավիճակը կայունացել է այն առումով, որ չկան կրակոցներ ու զոհեր, սակայն իրավիճակը չափազանց լարված է մնում։

Անդրադառնալով «միջանցքի» վերաբերյալ Բաքվից հնչող պնդումներին՝ Եվրամիության արտգործնախարարության ներկայացուցիչը ընթերցել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ փաստելով, որ այնտեղ խոսվում է ոչ թե միջանցքի, այլ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման մասին։ Վերջինը նշել է, որ «միջանցքն» ընդունելի չէ Հայաստանի կողմից, քանի որ Հայաստանը կորցնում է այդ ճանապարհի վրա վերահսկողությունը, որը պետք է միացնի Ադրբեջանը Նախիջևանին, իսկ հետագայում՝ նաև Թուրքիային։

Անդրադառնալով Ադրբեջանի այն հայտարարություններին, թե ԼՂ հակամարտությունն այլևս կարգավորված է, Լյուկ Դևինը նշել է․ «Չնայած Ադրբեջանը հայտարարում է, որ հակամարտությունը լուծված է, սակայն վերջին բախումները հակառակը ցույց տվեցին»։

Մանրամասները՝ տեսանյութում։