ԵՄ-ն պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել հետկոնֆլիկտային վերականգնման միջոցառումներին․ Շառլ Միշել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԵՄ-ն պատրաստ է իր դերակատարությունն ունենալ հակամարտությունների կարգավորման և կանխման հարցում: Դա ներառում է վստահության ամրապնդումն ու աջակցումը համապարփակ ու կայուն կարգավորմանը, այդ թվում՝ հետհակամարտային վերականգնմանն ուղղված միջոցառումների հարցում: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝  ելույթ ունենալով Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումին։

«Հարևանները միշտ կարևոր են: Եթե մենք ցանկանում ենք խաղաղություն, կայունություն և բարգավաճում, պետք է աշխատենք մեր հարևանների հետ։ Պատմությունը մեզ սովորեցրել է այս դասը: Եվ մեր Արևելյան գործընկերությունը այս պարզ ճշմարտության վկայությունն է ավելի քան 12 տարի: Մենք զարգացրել ենք մեր գործընկերությունը՝ չնայած մարտահրավերներին՝ սկսած տնտեսական ճգնաժամերից մինչև զինված հակամարտություններ և COVID-ի համաճարակ։ Եվ կարևոր առաջընթաց է գրանցվել՝ բարելավելով ընտրական շրջանակները, բարեփոխելով վարչակազմերը, խթանելով դատական իշխանության անկախությունը և կոռուպցիայի դեմ քրեական հետապնդում:
Բայց մենք բոլորս գիտենք, որ մարտահրավերներ դեռ կան: Դրանց դեմ պայքարելիս մենք պինդ ենք և համառ: Ժողովրդավարության ամրապնդումը, կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայության պաշտպանությունը, ազատ մամուլը երաշխավորելը և ապատեղեկատվության դեմ պայքարը դժվարին պայքար է, բայց էական և արժանի պայքար:

Տարածաշրջանում երկարատև հակամարտությունները մնում են հիմնարար մարտահրավեր: Դրանք պահանջում են նոր ջանքեր՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան: ԵՄ-ն պատրաստ է խաղալ իր դերը՝ օգնելու կանխել և լուծել հակամարտությունները: Սա ներառում է վստահության ձևավորում և նպաստում տևական և համապարփակ կարգավորումներին՝ ներառյալ աջակցություն հետկոնֆլիկտային վերականգնման միջոցառումներին:

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները ցույց են տալիս իրավիճակի փխրունությունը. Ես լիովին համոզված եմ, որ միայն քաղաքական երկխոսությունը կարող է հանգեցնել կայուն կարգավորման։ Դա պահանջում է նաև Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիական հասարակության համախմբում, կամուրջներ կառուցելու և հաշտեցմանն ուղղված ջանքերի աջակցում»,-ասված է Շառլ Միշելի հայտարարության մեջ։

Տաթև Ֆռանգյան