Վահրամ Դումանյանն ընդունել է հայազգի արվեստագետ Ստաս Նամինին

Լուրեր

19.04.2024 | 23:26
Գցել են գետնին, ոտքը դրել գլխին և ձեռքերը ոլորելով՝ փորձել հանել հագուստը․ խոշտանգման մասին նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 23:24
ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին. Կլաար
19.04.2024 | 23:10
Թուրքերը հանգստյան օրերին բոյկոտ են հայտարարելու սրճարաններին ու ռեստորաններին՝ բարձր գների պատճառով
19.04.2024 | 22:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.04.2024 | 22:40
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.04.2024 | 22:29
Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան
19.04.2024 | 22:16
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից է ինքնասպան եղել
19.04.2024 | 22:01
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել
19.04.2024 | 21:46
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
19.04.2024 | 21:15
«Քարեր են նետում տանս կողմ, հայհոյում». կենդանասերի բողոքն ու հարևանների դժգոհությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 21:09
Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը
19.04.2024 | 21:00
Իշխանությունը «դաբրո» է տվել ոստիկանությանը՝ անել ուզածը․ Նիկոլ Փաշինյանն է Վահե Ղազարյանին նշանակել, ոչ թե՝ ես․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 20:51
G7-ն Ուկրաինային օգնություն է խոստանում հակաօդային պաշտպանության հարցում
19.04.2024 | 20:37
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
Բոլորը

Այս տարի հայազգի կոմպոզիտոր, գեղանկարիչ, լուսանկարիչ, ռեժիսոր, պրոդյուսեր Ստաս Նամինը (Անաստաս Միկոյան) նշում է 70-ամյա հոբելյանը: Բարձր գնահատելով անվանի արվեստագետի՝ համաշխարհային մշակույթում ունեցած ներդրումը՝ այսօր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Նամինին՝ ի արժևորումն նրա գործունեության և հոբելյանի: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:

Նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է Ստաս Նամինին՝ հիացմունք հայտնելով նրա տաղանդի բազմակողմանիության, ստեղծագործական գործունեության լուսավոր հետագծի վերաբերյալ։

Նախարարը հատկապես ընդգծել է. «Մտքի ու նրբաճաշակության արտահայտություններ են նաև Ձեր վավերագրական ֆիլմերը, որոնց շարքում մեզ՝ հայերիս համար, թանկ է հատկապես «Հայաստանի հնագույն տաճարները» ֆիլմը։ Եվ ֆիլմում հայտնած Ձեր այն միտքը, որ չնայած Հայաստանն այժմ փոքր է, բայց և այնպես հավերժորեն մնում է ժողովրդի անհաղթահարելի ոգին, այսօր՝ մեր բարդ ժամանակներում, հնչում է այլ ուժգնությամբ։ Եվ 70-ամյա հոբելյանի շրջանակում Ձեր ներկայությունը Հայաստանում ոգևորում և գոտեպնդում է մեզ»։

Ստաս Նամինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գնահատանքի համար և հույս հայտնել, որ Հայաստանի հետ կապերը կամրապնդվեն և փոխադարձ հարաբերությունները կզարգանան նոր ուղով:

Մշակութային կապերի ամրապնդման համատեքստում նախարար Վ. Դումանյանը հատկապես կարևորել է Հայաստանում Ռուսաստանի և Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի անցկացումը:

Հանդիպման ավարտին Վահրամ Դումանյանը և Ստաս Նամինը փոխանակվել են հուշանվերներով՝ պայմանավորվելով առաջիկայում հստակեցնել մշակութային համագործակցության հեռանկարները:

Ստաս Նամինի 70-ամյակի շրջանակում կկայանա հոբելյանական համերգ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որտեղ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն նրա ստեղծագործությունները: