Քննարկվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքում առաջարկվող լրացումները

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 30-ին Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ գումարել է հերթական նիստը: Հանձնաժողովը քննարկել է ««ՀՀ աշխատանքային օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշել է, որ փոփոխությունները միտված են աշխատողների առողջ եւ անվտանգ աշխատանքային միջավայր ապահովելուն: Ըստ նրա՝ գործատուն իրավունք է ստանում աշխատակցին  չթույլատրել ներկայանալու աշխատանքի վայր, եթե վերջինս չի ներկայացնում կամ պատվաստման, կամ ՊՇՌ թեստավորման մասին տեղեկանքները:

Աշխատանքի ներկայանալ չթույլատրելու հետեւանքով ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ) աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն իրավունք է ստանում լուծել աշխատանքային պայմանագիրը:

Կարգավորումները տարածվելու են հանրային ծառայությունն ընդգրկող պետական ծառայության, համայնքային ծառայության եւ հանրային պաշտոնների վրա: Կան նաեւ բացառություններ:

Օրինագծի վերաբերյալ հնչել են տարբեր տեսակետներ: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների կարծիքով՝ փոփոխությունները կրում են պատժիչ բնույթ, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները գտնում են, որ դրանք կարգավորող բնույթի են:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, կարեւորելով նախագծի ընդունման անհրաժեշտությունը, նշել է, որ պետությունը քաղաքացիներին տալիս է երկու հնարավորություն՝ կամ անվճար պատվաստվել, կամ վճարովի թեստ հանձնել: Օրինագիծը կարգավորումներ է սահմանում այն դեպքերի համար, երբ աշխատողը ո՛չ պատվաստվել է եւ ո՛չ էլ թեստ է հանձնել:

Օրենսդրական փաթեթը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն: