Լոնդոնի Սբ. Սարգիս եկեղեցում կայացել է միջոցառում՝ նվիրված Ալ․ Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակներին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Նոյեմբերի 27-ին Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում կայացել է միջոցառում՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակներին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Միջոցառումն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Քլինգեն» երգչախմբի և Մշակութային ասոցիացիայի և դրա գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սիփան Օլահի նախաձեռնությամբ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հովանու ներքո:

Հոբելյանական միջոցառման բանախոսներն էին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարինե Օթարյանը և բազմակողմանի երաժշտական գործիչ Սիփան Օլահը:

Մարինե Օթարյանը հանդես է եկել Սպենդիարյանի կյանքի և ստեղծագործական ժառանգության, իսկ Սիփան Օլահը՝ Բաբաջանյանի կյանքի և ստեղծագործական գործունեության մասին դասախոսություններով։

Այնուհետև Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրենը շնորհակալագիր է հանձնել Ս. Օլահին կոմպոզիտորի հոբելյանական միջոցառումների կազմակերպման և ակտիվ մասնակցության համար:

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և հյուրերին` ընդգծելով նմանօրինակ միջոցառումների կարևորությունը Միացյալ Թագավորությունում հայկական հարուստ երաժշտական մշակույթի, ավանդույթների ներկայացման ու տարածման գործում:

Համերգային բաժնում միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների, «Քլինգեն» երգչախմբի և «Քլինգեն» կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Սիփան Օլահ) կատարմամբ հնչել են երկու հայ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ելույթ են ունեցել Տաթևիկ Աշուրյանը (սոպրանո, Գերմանիա) և Հայարփի Եղիկյանը (սոպրանո, ՄԹ), դաշնակահար Մարիա Փալազյանը (Լիբանան), հոբոյահար Հակոբ Մուրադյանը (ՄԹ), «Քլինգեն» լարային քառյակը՝ ջութակահարներ Պաուլա Գորբանովան (Լիտվա) և Մալենա Ջիմենոն (Իսպանիա), ալտահար Ադրիան Տիերասեկան (Իսպանիա) և թավջութակահար Քրիստոֆեր Հեդջեսը (ՄԹ), իսկ Լոնդոնի «Քլինգեն» երգչախումբը կատարել է Ա. Բաբաջանյանի երգերը:

Համերգ-դասախոսությանը ներկա գտնվող աշխարհահռչակ դիրիժոր Վարդան Մելքոնյանը մասնագիտական կարծիք է հայտնել և բարձր գնահատել երաժիշտների պրոֆեսիոնալիզմը, բանախոսների հետաքրքիր ու բովանդակալի ելույթները: Միջոցառմանը ներկա էին ՄԹ-ում Հայ Առաքելական Եկեղեցու թեմի առաջնորդ Սրբազան Հովակիմ Մանուկյանը, Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շնորհք քահանա Բաղդասարյանը, Հայկական համայնքային խորհրդի նախագահ Արմանդ Աբրամյանը, ՀՀ դեսպանատան աշխատակազմը, բրիտանացի և օտարերկրյա այլ հյուրեր:

Նշենք, որ հայ մեծանուն կոմպոզիտորներ Ա. Սպենդիարյանի 150 և Ա. Բաբաջանյանի 100-ամյա հոբելյաններին նվիրված նախագծի հեղինակը դիրիժոր, երգիչ, դաշնակահար Սիփան Օլահն է, որի նպատակը արտերկրում հայ կոմպոզիտորների արվեստը հանրահռչակելն է:

Հիշեցնենք նաև, որ այս ծրագրի առաջին միջոցառումը ս.թ. հոկտեմբերի 16-ին կայացել էր Լոնդոնում, երկրորդը՝ նոյեմբերի 5-7-ը Վիեննայում: