Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարություն են տարածել՝ կապված Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության շուրջ ստեղծված իրավիճակի հետ։

Հայտարարությունում ասված է․

«Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը, իրականացնելով Սահմանադրությամբ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքով իր իրավունքները, որպես Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանին, մինչդեռ հանձնաժողովի քաղաքական մեծամասնությունը՝ օգտագործելով իր քանակական առավելությունը, միտումավոր կերպով մեկ տասնյակից ավելի անգամ տապալել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունը: Ավելին այն օգտագործելով որպես պատրվակ խաթարում է հանձնաժողովի բնականոն գործունեությունը:

Հարկ է նշել, որ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, ինչպես նաև իշխող քաղաքական ուժի որոշ պատգամավորներ դեռևս նախորդ՝ յոթերորդ գումարման Ազգային ժողովում հանդիսացել են նույն հանձնաժողովի անդամներ, սակայն պատշաճ կերպով չեն ապահովել հանձնաժողովի Սահմանադրությունից բխող խորհրդարանական վերահսկողություն: Պատասխանատվությունից խուսափելու, ինչպես նաև 44-օրյա պատերազմի հանգամանքների խորհրդարանական քննության հարցում անկհայտորեն շահերի բախում ունենալու հանգամանքով պայմանավորված, միտումնավոր չարաշահում են սեփական լիազորությունները, կատարում անհիմն, իրականությանը չհամապատասխանող և այն նենգորեն խեղաթյուրող հայտարարություններ։ Խուսափելով Հայաստանի և Արցախի առջև ծառացած պաշտպանական և անվտանգային հրատապ հարցերի քննարկումներից, շարունակաբար դրսևորելով հանցավոր անգործություն՝ վերոնշյալ անձինք 8-րդ գումարման Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին փաստացի զրկում են խորհրդարանական արդյունավետ վերահսկողություն իրականացնելու հնարավորությունից։ Հանձնաժողովի նախագահն, ըստ երևույթին, կամ չի տիրապետում օրենսդրական կարգավորումներին, կամ կանխամտածված խեղաթյուրում է դրանք, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կատարում հայտարարություններ, որոնք պատգամավորական էթիկայի կանոնների կոպտագույն խախտումներ են, իսկ որոշ դեպքերում՝ առերևույթ քրեական հանցակազմի տարեր պարունակող արարքներ:

Ըստ այդմ, պայմանավորված ստեղծված իրավիճակով, Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարում են, որ․
1. «Հայաստան» խմբակցությունը իրացրել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իր իրավունքը: Արթուր Ղազինյանի թեկնածության օգտին կողմ են քվեարկել թե՛ «Հայաստան», թե՛ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների բոլոր ներկայացուցիչները: Հետևաբար առկա չէ թեկնածուի վերանայման որևէ անհրաժեշտություն, ինչպես նաև օրենքի կարգավորման տեսակետից թեկնածուին վերաառաջադրելու պահանջ՝ անկախ այս հարցով հանձնաժողովում քվեարկությունների քանակից ։

2. Որպես քաղաքական համարժեք և զսպիչ գործողություն են համարում խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների չմասնակցելը հանձնաժողովի այն նիստերին, որտեղ օրակարգը վերաբերում է միմիայն հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությանը, քանի դեռ «Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածուի վերաբերյալ քաղաքական մեծամասնության վարքագիծը չի փոփոխվել:

3. Նշված դեպքերում ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների չմասնակցելը անհարգելի բացակայություն համարելու վերաբերյալ հանձնաժողովի նախագահի հայտարարությունները ապօրինի են, քանի որ նա, ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի, ունի հանձնաժողովի նիստից պատգամավորի բացակայությունը միմիայն հաշվառելու լիազորություն: Այսինքն. օրինականության սկզբունքն ամրագրող Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հանձնաժողովի նախագահը չունի պատգամավորի բացակայությունը հարգելի կամ անհարգելի համարելու լիազորություն:
4. Դատապարտում են հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի՝ կառավարող խմբակցության որոշ պատգամավորների կողմից պատգամավորական էթիկայի կանոնների կոպտագույն խախտումները և հակաիրավական արարքները:

5. Շարունակելու են կիրառել Սահմանադրությամբ և օրենքներով իրենց տրված լծակները՝ օրինականության վերահաստատման և հանձնաժողովի բնականոն գործունեության վերականգման համար»։