Ղազինյանն արդեն 14-րդ անգամ չընտրվեց Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
30.11.2021 | 13:43ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը այսօր 14-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Ղազինյանը և մյուս ընդդիմադիր պատգամավորները ցուցադրաբար դուրս եկան դահլիճից` չմասնակցելով իրենց իսկ ներկայացրած թեկնածուի ընտրությանը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ընդդիմադիրներին հորդորեց հաջորդ անգամ գոնե թեկնածուին ներկայացնող «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մնա և պատասխանի իրենց հարցերին:
Մանրամասները՝ տեսանյութում: