Չինաստանը հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը տարաձայնությունները կլուծեն երկխոսության միջոցով

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Չինաստանը ողջունում է Ռուսաստանի ջանքերը, որոնք Մոսկվան գործադրում է տարածաշրջանային խաղաղության և կայունության համար։ Այսպես է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը մեկնաբանել նոյմեբերի 26-ին Սոչիում կայացած Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Չինաստանը ողջունում է ջանքերը, որոնք գործադրում է Ռուսաստանը տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության ապահովման համար»,- ասել է Լիցզյանը՝ նշելով, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը Չինաստանի համար բարեկամ գործընկերներ են։

«Չինաստանը հույս ունի, որ երկու կողմերը միմյանց ընդառաջ կգնան, կկարգավորեն տարաձայնությունները երկխոսության ու խորհրդակցությունների միջոցով և միասին կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»,- ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունները, որոնց արդյունքներով կողմերը համատեղ հայտարարություն ընդունեցին։

Էմմա Չոբանյան