Չպատվաստվես՝ ժամանցի վայրեր չես գնա. հունվարի 1-ից նոր արգելք կարող է գործել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Կասկադում գործող սրճարաններից մեկի մենեջեր Հրաչյա Պողոսյանին չի գոհացրել Առողջապահության նախարարության առաջարկած այն նախագիծը, որով հունվարի 1-ից կարգելվի այն քաղաքացիների մուտքը հանրային սննդի վայրեր, սրճարաններ, ռեստորաններ, մասնակցել մշակութային միջոցառումների, համերգների, որոնք պատվաստված չեն կամ չունեն ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

«Հունվարի 1-ից հանրային սննդի, մշակութային միջոցառումների, համերգների և այլ վայրերում քաղաքացիների մուտքը կարող է լինել ՊՇՌ բացասական թեստի արդյունքով կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացնելու դեպքում»,- այսօր հրավիրված ասուլիսին հայտարարել է ԱՆ ղեկավար Անահիտ Ավանեսյանը։

Առողջապահության նախարարությունում այս քննարկումները վաղուց էին սկսվել․ նախարարը նշում է՝ գուցե սահմանափակումները որոշակի անհարմարություններ առաջացնեն, բայց իրենք նժարի վրա են դրել հանրային առողջապահական հարցերը և ըստ դրանց որոշել՝ անհրաժեշտ է նման միջոցների գնալ։

Կասկադում գործող սրճարանը բացօթյա հատվածում ունի 6, իսկ ներսում՝ 3 սեղան։ Մեր տեսախցիկն արձանագրել է, որ այս սրճարանում, օրինակ, պահպանվում են հակահամաճարակային կանոնները։ Մենեջեր Հրաչյա Պողոսյանը նշում է, որ առանց այն էլ 2020 թվականին սահմանված կարանտինի պատճառով սրճարանի եկամուտները նվազել էին շուրջ 70%-ով։ Ասում է՝ այս սեզոնին էլ սովորաբար սրճարանի հաճախորդների թիվը նվազում է, նախագծի ընդունման դեպքում նրանց թիվն ավելի կպակասի։

Factor TV-ն այցելեց Կասկադում գործող շուրջ մեկ տասնյակ հանրային սննդի կետեր․ սեփականատերերը չցանկացան տեսախցիկի առաջ խոսել, սակայն իրենց մտահոգություններն արտահայտեցին  կադրից դուրս։ Բացասական կարծիքների կողքին կան նաև դրականները․ այս հատվածում գործող սրճարաններից մեկի մենեջերը, օրինակ, կողմ է նախագծին, ավելին՝ կարծում է, որ այդ քայլով սրճարանը ֆինանսական կորուստներ չի ունենա։ Մեկ այլ մենեջերի կարծիքով էլ՝ այս քայլը կստիպի հանրությանը պատվաստվել, մտածել իրենց ու մյուսների առողջության մասին։ Սրճարանի բիզնեսը կտո՞ւժի․ մենեջերն ասում է՝ ընթացքը ցույց կտա։

Մեկ այլ մենեջեր էլ դեռ չի կողմնորոշվել՝ ճի՞շտ որոշում է, թե՞ ոչ, սակայն մի բանում վստահ է՝ այդ որոշմամբ բիզնեսը կտուժի։

Մենեջերներից մեկի խոսքով էլ՝ մարդկանց հոսքը ժամանցի վայրեր կնվազի, որովհետև եթե քաղաքացին պատվաստված չէ և չի աշխատում, դժվար թե ժամանցի վայր այցելելու համար իր գրպանից գումար ծախսի և թեստավորվի։

Հնչեցված այս կարծիքին հակադարձում է հանրային սննդի կետի մենեջերը․ եթե որոշումը լինի, մարդկանց հոսքը չի պակասի,  բիզնեսն էլ չի տուժի։

Մենք այցելեցինք նաև մայրաքաղաքի Արամի փողոցի վրա գտնվող ժամանցի վայրեր․ այստեղ ևս խուսափեցին խոսել տեսախցիկի առաջ, սակայն սեփականատերերի մեծ մասը դեմ էր նախագծին։

Տարբեր թատրոններից մեզ հայտնեցին, որ ընդհանուր քննարկումներ չեն եղել, այդ պատճառով որևէ դիրքորոշում այս պահին չեն ուզում հայտնել, իսկ Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ նախագիծն արդեն ուղարկել են Արդարադատության նախարարություն։ Այս գերատեսչությունը կա՛մ պետք է հաստատի նախագիծը, կա՛մ առաջարկներ ներկայացնի։ Մինչ այդ, «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ-ն է հայտարարություն  տարածել՝ դժգոհություն հայտնելով  Առողջապահության նախարարության առաջարկած փոփոխությունների կապակցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան