Էրդողանը հայտարարել է, թե Արաքս գետի երկայնքով «ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհի կառուցման հարցը լուծվել է»

Լուրեր

14.09.2026 | 16:56
Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
14.09.2026 | 16:50
Փոխե՛ք ձեր առաջնորդին․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:45
210 մլն դրամ կանխիկ, G63-ի փաստացի տիրապետում՝ ZIL-ը՝ նվեր․  ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը
14.09.2026 | 16:35
Գրոնոն Երևանում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը
14.09.2026 | 16:23
Փաստաբան և Հարկադիրի նախկին պաշտոնյաներ են ձերբակալվել
14.09.2026 | 16:16
Թրամփը դեմ է արտահայտվել արհեստական բանականության զարգացումը դանդաղեցնելու կոչերին
14.09.2026 | 16:07
ՌԴ սահմանապահները եթե հանվեն, կչեղարկվի ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:01
Փաշինյանը հանձնարարել է մշակել պետական ակտիվների կառավարման արդյունավետ նոր մոդել
14.09.2026 | 15:55
Սեպտեմբերի 17-ից Չարենցի փողոցը Սարալանջին միացնող հատվածում երթևեկության կարգը կփոխվի
14.09.2026 | 15:51
Հաջիևը վիրավորեց հայ ազգին, իշխանությունն ասում է` չխոսենք, չսրենք. սա վախի նշան է. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 15:42
Ալեն Սիմոնյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու ժողովրդավարական բարեփոխումները
14.09.2026 | 15:30
Ռուբեն Ռուբինյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ օրակարգն ու միջխորհրդարանական կապերի զարգացումը
14.09.2026 | 15:21
Չենք կարող բացառել, որ էսկալացիան կազդի նաև մեր տարածքի վրա․ Լեհաստանի վարչապետը՝ ռուսական հարվածների մասին
14.09.2026 | 15:18
Հայաստանն ու Իրանը «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրություն են ստորագրել
14.09.2026 | 15:10
Ռուբինյանի արձագանքը Հաջիևի հայտարարություններին // Ռոբերտ Քոչարյանը սրտաբանի հսկողության ներքո է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում խոսել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Էրդողանը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում քննարկել է Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 26-ի հանդիպման արդյունքները։

«Իմ եղբայր Իլհամ Ալիևը հայտնել է, որ հանդիպումը եղել է դրական ու արդյունավետ։ Արաքս գետի երկայնքով ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհի կառուցման հարցը լուծվել է։ Օրակարգում ավտոճանապարհի կառուցումն է, որի մի մասն անցնելու է Հայաստանի տարածքով՝ հասնելով մինչև թուրքական Իգդիր»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նա նաև հիշեցրել է «3+3» ձևաչափի ստեղծման թուրքական նախաձեռնության մասին։

«Այդ հարթակի կազմում կարող են լինել Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Հայաստանը և, աջակցության դեպքում, Վրաստանը։ Տվյալ հարթակը կդառնա տարածաշրջանում խաղաղության ձգտման ցուցանիշ։ Դրական քայլեր այդ ուղղությամբ կան»,- ասել է Էրդողանը։

Նշենք, որ օրերս Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ռուս սենատոր Գրիգորի Կարասինի բանակցություններից հետո Թբիլիսին հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները չեն դիտարկում «3+3» բանակցային ձևաչափին մասնակցության հնարավորությունը։ Ավելի վաղ էլ Վրաստանի ԱԳ նախարարն էր հայտարարել, որ Թբիլիսին չի մասնակցի այդ ձևաչափին։

Նշենք, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանի երկրները (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Իրան, ՌԴ, Թուրքիա) ընդգրկող «3+3» ձևաչափի ստեղծման նախաձեռնությամբ հանդես են գալիս Թուրքիան և Ադրբեջանը։ Թուրք-ադրբեջանական այս նախաձեռնությանն ակտիվորեն աջակցում է ՌԴ-ն։

Էմմա Չոբանյան