ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Factor TV-ում փորձաշրջան անցնող ապագա լրագրողներին

Լուրեր

08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի հանդիպումը Factor TV-ում փորձաշրջան անցնող «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի մասնակից ուսանողների խմբի և նրանց հետ աշխատող Factor TV-ի մասնագետների թիմի հետ: Ծրագիրն իրականացվում է Եվրամիության աջակցությամբ՝ BBC Media Action-ի և Deutsche Welle Akademie-ի հետ համատեղ:

Ապագա լրագրողների հետ զրույցում նախագահ Սարգսյանը, մասնավորապես, անդրադարձել է մեր երկրի զարգացման հեռանկարներին, կարևորել ազգային ինքնության և ազգային արժեքների վրա հիմնված, բաց մոդելով պետության ստեղծումը: «Մենք համաշխարհային ազգ ենք, մեր պետության մոդելն էլ պետք է բաց լինի, քանի որ մեր հարստությունը մարդիկ են, պետք է կարողանանք ճիշտ օգտագործել այդ ներուժը,- ասել է նախագահը: -Մենք պետք է գնանք դեպի գիտության, նոր տեխնոլոգիաներ, ունենանք բարձր որակի արտադրանք, որը կարող ենք արտահանել»: Նախագահի խոսքով՝ դրա համար կարևոր է հետևել աշխարհում գիտական, տեխնոլոգիական զարգացման միտումներին և կառուցել մեր տեսլականը՝ հաշվի առնելով այդ միտումները:

«Այն փոքր պետությունները, որոնք ճիշտ են ընկալում իրենց տեղը ապագայում, հաջողում են: Մեր միակ հարստությունը մեր մարդիկ են աշխարհով մեկ, մինչդեռ որոշել ենք չօգտագործել իրենց,- նշել է նախագահը: -Սփյուռքին սովորեցնում ենք, թե ձեր միակ ֆունկցիան՝ բարեգործությունն է, Սփյուռքին չենք քաջալերում ներդրումներ անել: Պետք է ստեղծել բոլոր պայմանները, թույլ տալ մասնակցություն ունենալ մեր երկրի զարգացմանը»:
Նախագահը նշել է, որ պետության բաց մոդելը նաև կանխելու է արտագաղթը: «Այսօր շատ հայեր, երբ հաջողության են հասնում, առաջինը մտածում են Հայաստանից գնալու մասին: Եթե հասարակությունը բաց լիներ, մարդիկ չէին մտածի գնալու մասին: Փակ մոդելի արդյունքում անընդհատ գոլորշիացում է տեղի ունենալու,- ասել է նախագահ Սարգսյանը: -Դրա համար այսօր ասում եմ՝ պետք է փոխել Սահմանադրությունը: Կարևոր չէ նախագահական, թե խորհրդարանական, կարևորը՝ իշխանությունը հավասարակշռված լինի: Պետք են գործիքներ, որպեսզի կարողանաս զսպումներ իրականացնել»:
Նախագահը կարևոր է համարել նաև ազգային ինքնության գիտակցումն ու պահպանումը: «Ինքնությունից են գալիս մեր՝ որպես ժողովուրդ ապրելու իմաստն ու նպատակը: Պետք է հստակ իմանաս ինքնությունդ՝ որպես անհատ կամ որպես ժողովուրդ ով ես, ինչի համար ես ապրում: Ինքնությունը նաև պետության անձնագիրն է»:
Նախագահ Սարգսյանն ապագա լրագրողներին հորդորել է հավատարիմ լինել լրագրության արժեքներին ու բարոյականության սկզբունքներին, կարողանալ համընթաց քայլել ժամանակի հետ և իրենց աշխատանքով նոր որակի վրա բարձրացնել լրագրությունը:
Հանրապետության նախագահը պատասխանել է նաև ապագա լրագրողների հարցերին: