Ադրբեջանի և Իրանի նախագահները պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցությունը տարանցման, էներգետիկայի և այլ ոլորտներում

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Instagram-ի իր էջում կատարած գրառմամբ դրական և բարեկամական է որակել Աշխաբադում իր հանդիպումը ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, գրում է Mehr news-ը։

«ECO-ի գագաթնաժողովի շրջանակում Աշխաբադում դրական և բարեկամական հանդիպում ունեցա Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ: Նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել վերջին շաբաթներին երկու երկրների միջև լավ հանդիպման համար: Համաձայնագրի թեմաները բազմազան են և համահունչ երկու երկրների ու երկու ժողովուրդների շահերին»,- նշել է Իրանի բարձրաստիճան դիվանագետը։

Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ երկու երկրների նախագահները պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցությունը տարանցման, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի և այլ ոլորտներում, որոնք բաղկացած են երկուստեք ընդգծված և համաձայնեցված կետերից։

Նա նաև ընդգծել է, որ «երկու երկրների ու ժողովուրդների հարաբերությունները դուրս են ուղղակի երկու հարևաններ լինելու սահմաններից»՝ երկու ժողովուրդներին բնութագրելով որպես բարեկամ։

Իրանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ Ադրբեջանի նախագահը խոստումնալից արտահայտություններ է արել՝ ի պատասխան Իրանի մտահոգություններին, որոնք արտահայտվել են Իրանի նախագահ Ռաիսիի հետ հանդիպմանը։

Ամիր Աբդոլլահիանը եզրափակել է իր գրառումը՝ նշով. «Մենք շարունակելու ենք զարգացնել հարաբերությունները մեր հարևանների հետ»։

Տաթև Ֆռանգյան