Էրդողանը հայտարարել է, որ ցանկանում է մասնակցել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանը

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Թուրքիան հուսով է մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամի լուծմանը և մտադիր է շարունակել քննարկել այս թեման Մոսկվայի ու Կիևի հետ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին Թուրքմենստանից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։

«Մենք կողմ ենք տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է առաջին հերթին Ղրիմի թուրքերին: Մենք բազմիցս այդ հարցերը քննարկել ենք բարեկամ Ռուսաստանի, և հատկապես՝ պարոն Պուտինի հետ: Մենք ցանկանում ենք, որ այն չլինի տարածք, որտեղ գերիշխում է պատերազմը: Թող ապագայում այս տարածքում տիրի խաղաղությունը։ Մենք ցանկանում ենք դրական վերաբերմունք ձևավորել այս հարցի նկատմամբ»,- ասել է Էրդողանը:

Նա նաև պնդել է, որ Թուրքիան «միջնորդ կհանդիսանա այս հարցում և կքննարկի խնդիրը» Մոսկվայի և Կիևի հետ։

«Մենք կզարգացնենք այդ բանակցությունները թե՛ Ուկրաինայի, թե՛ պարոն Պուտինի հետ։ Մենք ցանկանում ենք մասնակցել այդ խնդրի լուծմանը»,- հավելել է Թուրքիայի նախագահը։

Միևնույն ժամանակ, ուրբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը Թուրքիայի ղեկավարի միջոցով Մոսկվային է փոխանցել Ուկրաինայի 450 քաղաքացիների անունները, որոնք, իբր, պահվում են Դոնբասում և Ռուսաստանում, և Մոսկվայից պատասխան է ակնկալում։

Տաթև Ֆռանգյան