ԱԻՆ մարզային փրկարարական վարչությունները պատրաստ են ձմեռային սեզոնին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 29-ին նախարար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ կայացել է փրկարար ծառայության ամենամսյա գործունեության արդյունքների ամփոփումը․ տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը զեկուցել է ամսվա ընթացքում ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին:

Հաշվետու ժամանակահատվածում Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից անցկացվել են 2 հրամանատարաշտաբային, 7 շտաբային և 23 հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում 8 փրկարար ծառայող մասնակցել է ՄԱԿ-ի միջազգային քաղաքային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) քարտուղարության կողմից կազմակերպված շվեյցարական թիմի վերաորակավորման վարժանքին: Նախարարի ցուցման համաձայն, շարունակվում են նաև հանրապետության ողջ տարածում պատսպարանների վիճակը բարելավելու ուղղությամբ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող աշխատանքներին ցուցաբերվող մասնագիտական աջակցությունը։

Զեկույցներով հանդես են եկել նաև ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը, թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Մհեր Մնացականյանը, մարզային փրկարարական վարչությունների ղեկավարները: Վերջիններս ներկայացրել են ձմեռային սեզոնով պայմանավորված մարզերում իրականացվող նախապատրաստական և ընթացիկ աշխատանքները։

Ըստ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի զեկույցի՝ «911» ահազանգման կենտրոնում սպասարկվել է 55331 զանգ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 57440-ի դիմաց: Հակահրդեհային ազդարարման համակարգերով սպասարկվել է 520 ահազանգ: Մեկ ամսվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է 656 արտակարգ դեպք և պատահար:

Նախարար Անդրանիկ Փիլոյանը խորհրդակցության ավարտին տվել է հանձնարարականներ ձմեռանոցների տեղադրման, տեխնիկական, վառելիքային ապահովման և ընթացիկ աշխատանքներին վերաբերող հարցեր։Նախարարը կարևորել է վարժանքների շարունակականությունը և ընդգծել, որ հետայսու վարժանքները պետք է իրականացվեն իրականությանը առավելագույն մոտ սցենարով: Ա. Փիլոյանը շնորհակալություն է հայտնել մարզային վարչությունների ղեկավարներին՝ ծառայության համար: