Չեխիայի նախագահը նոր վարչապետ է նշանակել՝ ապակե խորանարդի մեջ նստած

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կիրակի Պետր Ֆիալային պաշտոնապես նշանակել է երկրի նոր վարչապետ։ Երկրի նախագահը դա արել է՝ նստած ապակե խորանարդի մեջ, բուժաշխատողների ուղեկցությամբ, որոնք ոտքից գլուխ ծածկված են եղել պաշտպանիչ համազգեստով, գրում է CNN-ը:

Ավելի վաղ Չեխիայի նախագահ Զեմանի կորոնավիրուսի թեստը դրական է եղել, նա ներկայումս բուժում է ստանում մայրաքաղաք Պրահայի արևմուտքում՝ Լանիում գտնվող նախագահական նստավայրում, COVID-ի հետ կապ չունեցող լուրջ հիվանդության պատճառով հիվանդանոցում երկար մնալուց հետո:

Ֆիալան, ինչպես և արարողության մյուս մասնակիցները պաշտոնական փաստաթուղթը ստորագրելիս դիմակով են եղել, իսկ Զեմանը նստած է եղել հատուկ այդ կապակցությամբ տեղադրված ապակե խորանարդի մեջ:

Աջ կենտրոնամետ ODS կուսակցության նախագահ Ֆիալան կգլխավորի երկու կենտրոնամետ կոալիցիաներից կազմված հինգ կուսակցություններից բաղկացած խմբավորումը, որը հաղթել է անցյալ ամիս անցկացված խորհրդարանական ընտրություններում: Արդյունքների հրապարակումից անմիջապես հետո երկու կոալիցիաները հուշագիր ստորագրեցին կառավարություն ձևավորելու մասին՝ գործող վարչապետ Անդրեյ Բաբիշին պաշտոնանկ անելու համար:

Տաթև Ֆռանգյան