ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ. Երեք հեքիաթ՝ նոր ատոմակայանի, Իրան-Հայաստան երկաթգծի և Համահայկական բանկի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

2008թ. հոկտեմբերի 2-ին ԱԺ ուղերձում Սերժ Սարգսյանը հայտարարեց երեք խոշորագույն ծրագրերի մեկնարկի մասին․«Ես ուզում եմ, որ Հայաստանում գործարար հետաքրքրություններ ունեցող ու ապագայի ծրագրեր մշակող արտերկյա և հայրենի բոլոր գործարարները, մեր քաղաքացիներն ու աշխարհասփյուռ մեր հայրենակիցները մեկ անգամ ևս տեղեկացված լինեն, որ.

ա/ առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանն սկսում է նոր ատոմակայան կառուցել,

բ/ առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել

գ/առաջիկա ամիսների ընթացքում Համահայկական բանկ ու ներդրումային հիմնադրամ է ստեղծվելու, որոնք մեծամասշտաբ ծրագրեր են ֆինանսավորելու»,- ասել էր նա:

Ի՞նչ արդյունքներով է այս խոստումներից 10 տարի անց Սերժ Սարգսյանը երկրի նախագահի պաշտոնը թողնում և պատրաստվում դառնալ վարչապետ։

ա/Հայաստանում նոր ատոմակայան կառուցված չէ

բ/Իրան-Հայաստան երկաթուղին գոյություն չունի

գ/ 2011թ -ին ստեղծված Համահայկական բանկը 2017 թ-ին ըստ էության փակվեց՝ վերափոխվելով ներդրումային հիմնադրամի։

6 տարվա ընթացքում համահայկական կոչված այս կառույցը ունեցավ մեկ գրասենյակ, տեղաբաշխեց ընդամենը 5,5 միլիարդ դրամ։ Այսքանից հետո արժե հիշեցնել Սերժ Սարգսյանի՝ 2008 թ․ նախընտրական քարոզարշավում հնչեցրած հավաստիացումը․ «Ինձ չեք կարող քննադատել նրա համար, որ ես երբևէ ինչ-որ բան խոստացել եմ, և այդ խոստումը մնացել է օդում»։ Սերժ Սարգսյան