Ես հանգիստ չեմ լինի, մինչև մենք տուն չվերադարձնենք բազմաթիվ գերիներին, մինչև փախստականները չվերադառնան իրենց տները․ Ադամ Շիֆ

Լուրեր

28.03.2024 | 15:25
Համոզված եմ՝ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 15:20
Բաքվում հայտարարում են Ադրբեջանի անվտանգությանը սպառնացող վտանգի մասին՝ մեղադրելով Արևմուտքին
28.03.2024 | 15:17
«Զվարթնոց»-ին սահմանապահներ են անհրաժեշտ, Մոսկվային մտահոգում է բրյուսելյան հանդիպումը․ ԼՈՒՐԵՐ
28.03.2024 | 15:09
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան – Գալշոյան փողոցների խաչմերուկում
28.03.2024 | 14:55
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 14:53
ՌԴ-ում Տաջիկստանի քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել «Կրոկուս»-ի ահաբեկչությունն արդարացնելու համար
28.03.2024 | 14:46
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 14:35
Հայաստանում անց է կացվել «Կիբեռանվտանգության ռազմավարության ներդրում» թեմայով աշխատաժողով
28.03.2024 | 14:30
ՌԴ-ն և Ադրբեջանը նյարդային են ապրիլի 5-ի հանդիպումից, ագրեսիվացան․ Արևմուտքն արագացրել է ՀՀ-ի եվրաինտեգրումը․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 14:23
Թաեքվոնդոյի միջազգային մրցաշար՝ Երևանում
28.03.2024 | 14:21
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և ԱՊՀ-ից. հայտարարություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 14:15
ԵՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 14:02
Այսօր «Նեմեսիս» միությունն Ուկրաինայում շատ լուրջ պայքար է մղում. Վան Ահարոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 13:54
ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան պատժամիջոցներ են սահմանել ԿԺԴՀ-ի դեմ
28.03.2024 | 13:49
Գողություն «Զիգզագ» խանութից․ պատճառվել է 5 մլն 500 հազար դրամի վնաս. ՔԿ
Բոլորը

Հենց հիմա հազարավոր մարդիկ Հայաստանում և Արցախում ապրում են իրենց հարևանների կողմից վտանգավոր ու շարունակական սպառնալիքի պայմաններում: Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ այս մասին ասել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։

«Ճիշտ հենց հիմա հազարավոր մարդիկ Հայաստանում և Արցախում ապրում են իրենց հարևանների կողմից վտանգավոր ու շարունակական սպառնալիքի պայմաններում, միաժամանակ, սգալով անթիվ մարդկանց կորուստը՝ իրենց հարևանների, ընտանիքի անդամների, սիրած մարդկանց, ովքեր սպանվում են, գերեվարվում, տեղահանվում, խոշտանգվում և ապօրինաբար ձերբակալվում: Որպես Կոնգրեսի հայկական խմբի փոխնախագահ՝ ես հանգիստ չեմ լինի, մինչև մենք տուն չվերադարձնենք բազմաթիվ գերիներին, մինչև փախստականները չվերադառնան իրենց տները և տարածաշրջան չբերենք վերջնական ու արդար խաղաղություն»,- հավելել է նա։

Շիֆն ասել է նաև, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հետ շարունակելու են համագործակցել` աջակցելու ու ուժեղացնելու ժողովրդավարությունը Հայաստանում և Արցախում և խորացնելու ԱՄՆ-ի և Հայաստանի ժողովուրդների միջև կապերը:

«Ես միշտ կլինեմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին»,- նշել է նա։

Ամերիկացի կոնգրեսականը հիշեցրել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։

«Այս տարի մենք առաջընթացի պահ ունեցանք, երբ նախագահ Բայդենը կտրեց ամոթալի լռության տասնամյակները՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Բայց մեր աշխատանքը հեռու է ավարտից»,- ասել է Ադամ Շիֆը։