Ռայիսին ու Էրդողանը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ընթացող ECO գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ․ հայտնում է իրանական TASNIM գործակալությունը։

Նշվում է, որ քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ իրավիճակը տարածաշրջանում։

Ռայիսին մտահոգություն է հայտնել Աֆղանստանում «Դաեշ» խմբավորման ահաբեկիչների պատճառով աճող վտանգի մասին։

«Ահաբեկչական խմբավորումները ոչ միայն վտանգ են ներկայացնում Աֆղանստանի համար, այլև խաթարում են տարածաշրջանի անվտանգությունը։ Մենք չպետք է թույլ տանք, որ «Դաեշ»-ը կամ ՔԱԿ-ը խաթարեն անվտանգությունը տարածաշրջանի երկրներում»,-ասել է Իրանի առաջնորդը։

Ռայիսին զրույցի ընթացքում ընդգծել է նաև Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սերտ համագործակցության մասին՝ ասելով․ «Երեք երկրներն ունեն շատ մշակությաին, կրոնական և մտածողության ընդհանրություններ։ Այս հարաբերությունները ոչ միայն չպետք է խաթարվեն ինչ-որ բանի հետևանքով, այլև էլ ավելի ամրանան՝ ընդդեմ ընհանուր թշնամիների»։

Իրանի նախագահն անդրադարձել է նաև տարածաշրջանային իրավիճակին և նշել, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն դրա երկրների կողմից։

«Միջամտությունը դրսից ոչ միայն չի օգնի լուծել խնդիրները, այլև ավելի կբարդացնի իրավիճակը»,-հավելել է Ռայիսին։

Իր հերթին՝ Էրդողանն ընդգծել է իր երկրի պատրաստակամությունը խորացնել հարաբերություններն Իրանի հետ։ Նա նաև կարևորել է Ռուսաստանի դերը տարածաշրջանում։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանն ու Թուրքիան կարող են ապահովել անվտանգություն ու կայունություն տարածաշրջանում՝ համագործակցելով տարածաշրջանի մյուս պետությունների հետ»,-ասել է Էրդողանը։