Քարաթափում՝ Զովունիից Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին. ՏԵՍԱՆՅՈւԹ
Տեսանյութեր
28.11.2021 | 12:13Նոյեմբերի 28-ին, ժամը 03։25-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կորեայի ձոր տանող ավտոճանապարհի մոտակա բլուրից տեղի է ունեցել քարաթափում՝ մոտ 6 խմ, ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ առկա է կրկին քարաթափման վտանգ: