ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Ինչի՞ համար այս իշխանությանը պողպատե մանդատ տվեցին, Ալեն Սիմոնյանի BMW-ի՞. Արմեն Մովսիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:42
Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:33
Կիևյան փողոցի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ այդ թվում սպանության փորձի հատկանիշներով
27.10.2026 | 17:28
Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն
27.10.2026 | 17:28
Փաշինյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը քննարկել են TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը
27.10.2026 | 17:17
Իսրայելում խորհրդարանական ընտրությունների առաջին ժամերին ընտրողների մասնակցությունը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել
27.10.2026 | 17:10
Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
27.10.2026 | 17:05
Կապանում նախկինում պարտված ՔՊ-ական Նարեկ Բաբայանը կրկին համայնքապետի պաշտոնի համար կպայքարի
27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
27.10.2026 | 16:43
Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին
27.10.2026 | 16:34
«Ամաչում էր վերցներ, ասեց` դիր ջեբդ». Սամվել Կարապետյանը՝ գաղտնի տեսագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 16:26
«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:23
Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել
27.10.2026 | 16:23
«Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար մուծել»․ Ղազարյանը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Որքան Երևանն էր հաղորդակից պատերազմին և ճակատում կատարվողին, նույnքան էլ սփյուռքը: Երևանցիների մեծ մասին թվում էր, թե պատերազմը Փարիզի արվարձաններում էր»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում երգիչ, երգահան Արմեն Մովսիսյանը, որը տևական ժամանակ է՝ բնակվում է Միացյալ Նահանգներում և այժմ գտնվում է հայրենիքում:

Նրա խոսքով` հիմա ուժ հավաքելու, տնտեսապես զարգանալու և պետական կառույցները մարդակենտրոն դարձնելու ժամանակն է:

«Պատերազմը նախորդ և ներկա իշխանությունների թերացումների արտացոլանքն էր: Համապատասխան եզրակացություններ չարեցինք մեզ հետ կատարվածից, իրականությունից հեռու ամբոխավարական կոչերով ծովից ծով Հայաստան ենք ուզում… Մեր անկախության 30 տարվա սխալները ապտակի պես վերադարձան պատերազմի ժամանակ: Այդ 30 տարին տրված էր մեզ ապառիկ, որպեսզի երկիր կառուցեինք: Չկարողացանք»,- ասում է երգահանը:

Նա խոստովանում է, որ խորհրդարանական վերջին ընտրություններից այլ ակնկալիք ուներ. «Կարծում էի՝ այս անգամ ավելի բազմերանգ խորհրդարան կունենանք, որտեղ ոչ մի ուժ բացարձակ մեծամասնություն չէր կազմի: Ինչո՞ւ այս իշխանությանը պողպատե մանդատ տվեցին, Ալեն Սիմոնյանի BMW-ի համա՞ր»:

Ամեն դեպքում, ըստ նրա, մարդիկ մանդատ տալով ներկայիս իշխանությանը՝ վախեցան նախկինների վերադարձից․ «Ժողովուրդն այդպես որոշեց, դրա համար ժողովրդի մի մասը չի կարող մյուսին ժեխ անվանել»:

Արմեն Մովսիսյանը շեշտում է՝ ժողովրդի շրջանում պետք է վերջ դրվի զազրախոսությանը։

«Բոլշևիկների և սպիտակ գվարդիականների պատերազմ չպետք է անենք. այս երկիրը սարքել է պետք: Իրար «ուտելով» թերացումները չենք վերացնի, ճիշտ եզրակացություններ չենք անի»,- ամփոփում է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան