Պայմանավորվում ենք առաջիկայում կարգավորել սահմանազատման, սահմանագծման ուղղությամբ աշխատանքները․ Պուտին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Սոչիում եռակողմ հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ելույթից հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորել է այն հանգամանքը, որ երկու երկրների ղեկավարներն էլ պատրաստակամություն են հայտնել սահմանագծման ու սահմանազատմանն ուղղված աշխատանքներ սկսել։

«Երկուստեք շահագրգռվածություն կա իրավիճակի կարգավորման, իրավիճակի դրական զարգացման հարցում։ Բոլորը շահագրգռված են հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, այդ թվում նաև Ռուսաստանը։ Պայմանավորվում ենք մոտ ապագայում սկսել սահմանագծման և սահմանազատման ուղղությամբ աշխատանքները։ Այս մասին ևս այսօր կխոսենք, չնայած այն շատ բարդ հարց է, որը ժառանգվել է դեռևս խորհրդային ժամանակներից, այն ժամանակ սահման չի եղել, սակայն հնարավորություն կա այդ մասին խոսելու»,- հայտարարել է ՌԴ նախագահը։

Նա նշել է, որ կարևոր են հնարավորինս շատ շփումները։

«Ուղիղ շփումներն առաջնահերթություն են, մոտ ապագայում նախատեսվում են ձեր հանդիպումները նաև Բրյուսելում, մենք նույնպես ողջունում ենք դրանք․ որքան շատ լինեն ուղիղ հաղորդակցության հնարավորությունները, այնքան լավ։ Հուսով ենք՝ մեկ քայլ առաջ կանենք, և հետո հնարավոր կլինի հետագա քայլեր ձեռնարկել այլ հարթակներում ևս»,- եզրափակել է Պուտինը։

Տաթև Ֆռանգյան