Պուտինն ափսոսանք է հայտնել ԼՂ-ում դեռևս գրանցվող միջադեպերի և զոհերի կապակցությամբ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երկկողմ հանդիպման ժամանակ ափսոսանք է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում առկա խնդիրների կապակցությամբ։ Նա նաև ընդգծել է Ադրբեջանի ու ՌԴ հարաբերությունների ռազմավարական բնույթը։

«Մեր ռազմավարական համագործակցությունը միանգամայն հաջող է զարգանում։ Բավարար է ասել, որ չնայած բոլոր համաճարակային խնդիրներին ու դրանով պայմանավորված տնտեսական սահմանափակումներին՝ ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 11 տոկոսով։ Սա լավ ցուցանիշ է»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ հաջորդ տարի լրանում է Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին։

Պուտինը նաև շեշտել է, որ ՌԴ-ից 4,5 միլիարդ ուղիղ ներդրումներ կան Ադրբեջանում։

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ ՌՂ ղեկավարն ափսոսանք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում մինչ օրս երբեմն խնդիրներ են առաջանում և ժամանակ առ ժամանակ զոհեր են գրանցվում։

«Կան խնդիրներ, կան միջադեպեր։ Ցավոք, մինչ օրս զոհեր են գրանցվում»,- ասել է Պուտինը՝ նշելով ռուս խաղաղապահների դրական դերակատարությունը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցում։

«Ինչ վերաբերում է Ղարաբաղյան կարգավորման հարցին, այստեղ մեր խաղաղապահները, ինձ թվում է, դրական դեր են խաղում, արդյունավետ է աշխատում ռուս-թուրքական հրադադարի վերահսկման կենտրոնը»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին ասել է, որ բարձր է գնահատում Պուտինի և ռուս խաղաղապահների դերը Ղարաբաղում խաղաղության պահպանման գործում և հույս ունի շարունակել այդ աշխատանքը հաջորդ տարի։

Տաթև Ֆռանգյան