ՄԻՊ-ի ներկայացուցիչները Ոստիկանության բաժիններում առանձնազրույցներ են ունեցել Արա Զոհրաբյանի և մյուս անձանց հետ

Լուրեր

28.03.2024 | 14:23
Թաեքվոնդոյի միջազգային մրցաշար՝ Երևանում
28.03.2024 | 14:21
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և ԱՊՀ-ից. հայտարարություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 14:15
ԵՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 14:02
Այսօր «Նեմեսիս» միությունն Ուկրաինայում շատ լուրջ պայքար է մղում. Վան Ահարոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 13:54
ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան պատժամիջոցներ են սահմանել ԿԺԴՀ-ի դեմ
28.03.2024 | 13:49
Գողություն «Զիգզագ» խանութից․ պատճառվել է 5 մլն 500 հազար դրամի վնաս. ՔԿ
28.03.2024 | 13:39
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
28.03.2024 | 13:28
Նավալնիի դիմանկարները հայտնվել են Վիեննայում խորհրդային զինվորների հուշարձանի կողքին
28.03.2024 | 13:20
Սյունիքում հանձման ենթակա տարածքներ չկան․ Ռոբերտ Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 13:16
Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ
28.03.2024 | 13:13
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.03.2024 | 13:11
Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին
28.03.2024 | 13:07
ՌԴ-ն փետրվարի 15-ից իմացել է «Կրոկուս»-ում նախապատրաստվող ահաբեկչության մասին․ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար
28.03.2024 | 12:56
ԵՄ անդամակցության ճանապարհն ավելացնելու է մեր անվտանգության մակարդակը. Դանիել Իոաննսիյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 12:49
Ապրիլի 5-ին նախանշված ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը ՌԴ-ի մոտ անհանգստություն է առաջացնում․ Զախարովա
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ կապված այսօր Երևանում քաղաքում տեղի ունեցած ակցիայի մասնակիցներին, այդ թվում՝ փաստաբան Արա Զոհրաբյանին բերման և վարչական ձերբակալման ենթարկելու հետ․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

Տեղի է ունեցել առանձնազրույցներ Արա Զոհրաբյանի և մյուս բերման ենթարկվածների հետ, ուսումնասիրվել են վարչական ձերբակալման տեսանյութերը:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ օրենքից չէր բխում այսօր Արա Զոհրաբյանին վարչական ձերբակալման ենթարկելու կապակցությամբ Ոստիկանության գործողությունները՝ առանց ազատությունից զրկելու հիմքերը բացատրելու, նվազագույն իրավունքները պարզաբանելու (փաստաբանի, լռելու և այլ իրավունքներ), անհամաչափ ուժի կիրառությամբ: Անթույլատրելի էր նաև ձևը, որով ձերբակալվել է Արա Զոհրաբյանը:

Այս հարցերով Մարդու իրավունքների պաշտպանի ինչպես այսօրվա, այնպես էլ տարիների ուսումնասիրությունները վկայում են, որ վարչական ձերբակալման ու բերման ենթարկելու այս խնդրահարույց պրակտիկան ունի լայն տարածում: Այն կիրառվել է այսօր նաև ակցիա իրականացնող այլ անձանց նկատմամբ:

Այս պրակտիկան պետք է բացառվի. վարչական ձերբակալման և բերման ենթարկելու կամ որ նույնն է՝ ազատությունից զրկելու ցանկացած դեպք անօրինական է, եթե չեն ապահովվում ազատությունից զրկելիս մարդու նվազագույն իրավունքները: