ԱԺ պաշտպանության հանձնաժողովում փակ քննարկում է, մասնակցում են մարզպետներ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Այսօր՝ ժամը 12.00-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում անցկացվում է փակ աշխատանքային քննարկում: Այս մասին խորհրդարանից հայտնում է Factor TV-ի լրագրողը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը քննարկման սկզբում նշեց, որ աշխատանքային քննարկում են կազմակերպել Աշխարհազորի մասին օրենքի առնչությամբ, որն ընդունվել է նախորդ տարվա հոկտեմբերին՝ պատերազմի ընթացքում:

«Դա, ամենայն հավանականությամբ, ամբողջական չէր: Գուցե, ինչ-որ խնդիր լուծեց տվյալ օրենքը, բայց շատ հնարավոր է, որ չլուծեց: Այսօր հավաքվել ենք, որ հասկանանք, թե այս օրենքը խնդիրների ամբողջությունը կարողանու՞մ է լուծել, իսկ եթե ոչ, ապա ինչ պետք է անենք»,- ասաց Քոչարյանը: Վերջինս առաջարկեց նիստը փակ անցկացնել, քանի որ քննարկելու են բանակի ռեզերվին առնչվող հարցեր: Նշենք, որ փակ քննարկմանը, բացի պատգամավորներից, մասնակցում են Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը, զորահավաքային կառույցի իրավաբանական ծառայության պետ, գնդապետ Արեն Սարգսյանը և այլք:

Մերի Մարտիրոսյան