Ռուսաստանի «Լիստվյաժնայա» հանքահորում պայթյունից հետո ողջ մնացածի են գտել

Լուրեր

17.11.2026 | 12:10
ԱԺ-ն ընդդիմության նախագիծն օրակարգում չընդգրկեց // Ղրիմի կամրջի մի հատված փլուզվել է․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 12:04
ՈՒԵՖԱ-ն իր թեկնածուին է ընտրել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում
17.11.2026 | 11:58
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 11:56
Պերուում Հռոմի պապի աչքին է դիպել ամբոխից նետված տերողորմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 11:55
Ինչո՞վ եք տարբերվում սովետից, 99 տոկոս քվեարկում էին Կոմկուսի օգտին. Արթուր Խաչատրյանը` ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 11:47
ԱՄՆ-ում քննարկվել են Հայաստանի՝ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու հնարավորությունները
17.11.2026 | 11:38
Մոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին՝ 25 միլիոն դոլարի կաշառք ստանալու մեղադրանքների ֆոնին
17.11.2026 | 11:35
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 11:30
Հայտնի է՝ որ զամբյուղում է լինելու Հայաստանի հավաքականը Եվրո-2028-ի որակավորման փուլի վիճակահանության ժամանակ
17.11.2026 | 11:19
Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան և Ադրբեջան է ժամանում
17.11.2026 | 11:15
Միրզոյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընդլայնումն ու Կոսովոյում ՀՀ խաղաղապահների առաքելությունը
17.11.2026 | 11:08
ԵՄ-ի բանակցային թիմն առաջին անգամ մասնակցել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններին
17.11.2026 | 11:00
Գևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը՝ հայկական ֆուտբոլի խնդիրների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:48
Միրզոյանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների հասանելիության ընդլայնումը
17.11.2026 | 10:36
Թափառող շների հարձակումների խնդիրը սրվել է, իսկ տուժածների վնասի փոխհատուցման հարցը չի լուծվում․ ՄԻՊ
Բոլորը

Ռուսաստանի «Լիստվյաժնայա» հանքահորում պայթյունից հետո ողջ մնացած փրկարարի են գտել։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, հայտնել է ՌԴ ԱԻՆ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանը։

Նա հավելել է, որ այժմ այնտեղ աշխատում է փրկարարների 3 խումբ։

«Նախնական տեղեկություններ կան, որ հենց նրանք են հայտնաբերել ևս մեկ ողջ մնացածի»,- նշել է նա։

Կեմերովի մարզի նահանգապետ Սերգեյ Ցիվիլևի խոսքով՝ նրան այժմ հիվանդանոց են տեղափոխում։

«Լիստվյաժնայա» հանքահորրում ողջ մարդ է հայտնաբերվել, նրան տեղափոխում են հիվանդանոց։ Մանրամասները ճշտվում են»,- գրել է նա Telegram-ի ալիքում։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 25-ի առավոտյան Կեմերովոյի մարզի Բելովո քաղաքի «Լիստվյաժնայա» հանքահորում հրդեհ է բռնկվել, 285 մարդ գտնվել է հանքահորում։ Նրանց մեծ մասին հաջողվել է դուրս գալ։ Միջադեպի հետևանքով կա 52 զոհ, ևս 49 մարդ գտնվում է հիվանդանոցներում։

Արտակարգ իրավիճակի պատճառը, ըստ նախնականի, մեթանի պայթյունն է եղել։ Մարզում եռօրյա սուգ է հայտարարվել։

Տաթև Ֆռանգյան