Ղրղզստանում իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ է կանխվել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ղրղզստանում իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ է կանխվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԾ) մամուլի ծառայությանը։

«ԱԱՊԾ-ն ՆԳՆ -իհետ համատեղ կանխել է հանցավոր խմբի գործունեություն, որը պլանավորել էր բռնի ուժով երկրում իշխանություն զավթել»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Դրա համաձայն՝ Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի և ՆԳՆ-ի կողմից «առաջիկա խորհրդարանական ընտրությունների անվտանգությունն ապահովելու աշխատանքների ընթացքում տեղեկություններ են ստացվել մի խումբ անձանց մասին, որոնք ծրագրում էին ընտրություններից անմիջապես հետո երկրում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակն ապակայունացնելու նպատակով սադրանքներ կազմակերպել, որին պետք է հաջորդեր իշխանության բռնի զավթումը»: Այս փաստով արդեն իսկ սկսվել է նախաքննություն՝ երկրի քրեական օրենսգրքի «Իշխանության բռնի զավթում  նախապատրաստելու» հոդվածով։

Հավելենք, որ Ղրղզստանի խորհրդարանի ընտրությունները նշանակված են նոյեմբերի 28-ին։ Դրանք կանցկացվեն խառը համակարգով․ 54 պատգամավոր կընտրվի կուսակցական ցուցակներով, 36-ը՝ միամանդատ ընտրատարածքներում։

Հիշեցնենք՝ հոկտեմբերին հաղորդվել էր, որ Ղրղզստանի Գերագույն դատարանը վերականգնել է երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի դատավճիռը՝ 2013 թվականին քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի անօրինական ազատ արձակելու գործով։

Տաթև Ֆռանգյան