Գաղտնալսում շուրջ 10 մլն դոլարանոց ծրագրով. Վանեցյանը մեղադրում է իշխանություններին, ՔՊ-ն՝ հակադարձում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.06.2026 | 12:45
ԲՀԿ-ի համար պետք է կիրառելի լիներ ոչ թե 4 տոկոսի շեմը, այլ 8 կամ 10 տոկոսի շեմը. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Դոնեցկը, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մի մասը մնացել են առանց էլեկտրականության
29.06.2026 | 12:25
Ինձ վիրավորողների շահերն եմ պաշտպանում. Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:19
Թուրքիայի նախագահականն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
29.06.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // Ավինյանը դժգոհ է ասֆալտապատման որակից․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 12:03
Նորագյուղում գույքի փոխհատուցման չափը փոխվել է․ սեփականատերն իրավունք ունի ինքն ընտրել գնահատողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:55
Հովակիմյանին էլ ՔՊ-ի հետ են շփոթում. Վարդևանյանը` իրեն «Հայաստան»-ի ներկայացուցչի հետ շփոթելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:47
Վնաս կա․ Պուտինը՝ Ուկրաինայի հարձակումների, բենզինի դեֆիցիտի, Անքորիջի համաձայնությունների մասին
29.06.2026 | 11:39
Քննարկվել է կրիտիկական հանքանյութերի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը
29.06.2026 | 11:27
Պատ, դուռ, պատուհան չպիտի լինի, հենց բոլորը տեղափոխվեցին վթարային շենքը միանգամից պիտի քանդվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:15
Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 11:11
Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:06
ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները
29.06.2026 | 11:03
ՍԴ-ն քննում է քաղաքական ուժերի դիմումները ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 10:53
Կիևյանում ահռելի գործ է արվում, եթե վերջում ասֆալտի հարց ունեցանք, գումար չենք տալու. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեռևս այս տարվա հուլիսին միջազգային լրատվամիջոցների էջերում մեծ աղմուկ բարձրացրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսը գաղտանալսելու մասին լուրը։ Գաղտնալսումն իրականացվել էր իսրայելական արտադրության Pegasus լրտեսական ծրագրով։ Եվ ահա երեկ Pegasus-ով գաղտնալսման մասին ահազանգեցին հայաստանցի որոշ օգտատերեր․ ուշագրավ է, որ առաջիններից մեկը 2018-ին ԱԱԾ պետի պաշտոնը զբաղեցրած և աղմկահարույց գաղտնալսումների հերոս Արթուր Վանեցյանն էր։

«Ունեմ փաստացի տվյալներ այն մասին, որ իմ հեռախոսը դեռևս այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին վարակված է եղել Pegasus լրտեսական ծրագրով»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Որպես ասածի հավաստում՝ Վանեցյանը մատնանշել էր Apple-ից ստացած զգուշացումը։ NSO Group ընկերության մշակած Pegasus լրտեսական ծրագիրը, առանց օգտատիրոջ իմացության, ներբեռնվում է բջջային հեռախոսների և այլ սարքերի մեջ՝ հասանելիություն ստանալով նամակագրությանը, հեռախոսազանգերին, լուսանկարներին, տեսանյութերին և այլ տվյալների։ Այս ծրագիրը բավականին թանկարժեք է՝ 7-10 միլիոն դոլար։

«Pegasus-ն արտադրում է իսրայելական NSO Group-ը, իրենք պաշտոնապես վաճառում են պետական կառույցներին՝ ահաբեկիչներին, հանցագործներին հետևելու համար, բայց վերջերս արտահոսք եղավ, որ Pegasus-ն օգտագործում են, օրինակ, լրագրողներին և ընդդիմադիրներին հետևելու համար»,- նշում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Փորձագետը հիշում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Pegasus-ն Ադրբեջանն օգտագործել է մեր դեմ՝ նշելով, որ հնարավոր է՝ հիմա էլ գաղտնալսում են ոչ թե Հայաստանից, այլ մեկ այլ երկրից։ Այնինչ, Վանեցյանը շտապեց գաղտնալսելու փաստը կապել գործող իշխանությունների հետ։

«Նիկոլ Փաշինյանը հետևում է ոչ միայն ընդդիմադիր գործիչներին, այլև իր թիմակիցներին, այս մարդը վախենում է իշխանությունը կորցնելուց, դրա պատճառով հետևում է բոլորին և չի վստահում ոչ մեկին»,- հայտարարում է ԱԱԾ նախկին պետը։

Փաշինյանի նախկին թիմակից Վանեցյանն իր հեռախոսում գաղտնալսող ծրագրի առկայությունը կապում է քաղաքական հայացքների հետ՝ պնդելով, որ իշխանություններն ապօրինաբար խախտում են իր անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը։

Ընդդիմադիր Արթուր Վանեցյանը դեռևս 2018-ին գլխավորում էր այն կառույցը, որը, ըստ էության, պատասխանատու է ՀՀ քաղաքացիների տեղեկատվական անվտանգությունն ապահովելու համար։ Այնինչ, ոչ միայն ինքը, այլև երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն էին հայտնվել գաղտնալսողների թիրախում։

Այդ օրերին Հայաստանում բարձր վարկանիշ ունեցող Փաշինյանը ժողովրդին խոստացավ բացահայտել գաղտնալսման պատվիրատուներին։ Այդ խոստումից անցել է երեք տարի, սակայն մինչ օրս ո՛չ գաղտնալսումները կազմակերպած դավադիրներն են բացահայտվել, ո՛չ էլ պատասխանատվության ենթարկվածներ կան: Այնինչ, գաղտնալսման հրապարակումից շատ չանցած Վանեցյանը պնդում էր, թե իրեն հայտնի է պատվիրատուն, որը լայն ճանաչում ունի։

Այսօր էլ Վանեցյանը ևս մեկ անգամ վստահ տոնով ասում է, թե իշխանություննները գիտեն գաղտնալսողին՝ պնդելով, որ դա արվել է ՀՀ-ից դուրս։

«Եղել է մարդ, որը տվել է ցուցմունքներ, խոստովանություններ, տեսագրություններ, և օրերից մի օր, կարծում եմ, դրանք կարող են հրապարակվել»,- ընդգծում է Վանեցյանը։

Ո՞վ է այդ հայտնի մարդը․ Վանեցյանը մասնավոր զրույցի ընթացքում հայտնել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, սակայն իշխանական պատգամավորը ևս չի ցանկանում բարձրաձայնել այդ մասին․ «Թող պարոն Վանեցյանը հանրայնացնի այդ անձնավորության հետ կապված իր բացահայտումը»։

Արթուր Վանեցյանը երբեք աչքի չի ընկել իրեն գաղտնալսողներին բացահայտելու տաղանդով․ անդրադառնալով Վանեցյանի մտահոգություններին՝ այսպես է արձագանքել ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

2-րդ անձը, որն ահազանգեց Apple-ից ստացած ծանուցման մասին, Փաշինյանի մեկ այլ նախկին թիմակից Դավիթ Սանասարյանն էր։

«Պարո՛ն Փաշինյան, ուրիշ գործ չունի՞ անելու ԱԱԾ-ն։ Միգուցե մտածեք, թե այս խայտառակ վիճակից ո՞նց ենք դուրս գալիս, անվտանգային միջավայրն ինչպե՞ս ենք կարգի բերում, 5-րդ շարասյան կողմից եկող հնարավոր վտանգներն ինչպե՞ս եք կանխարգելում։ Եթե հեռախոսիս մեջ կոնկրետ հետաքրքրող ինֆորմացիա կա, ուղիղ ասեք, խոստանում եմ տրամադրել, թե չէ՝ բան ու գործ թողած թիթեռ նկարելն ԱԱԾ-ի գործը։ Հ.Գ. Զավեշտալի է, որ ԱԱԾ նախկին սպաների միությունը դատապարտում է մարդու իրավունքները ոտնահարող գաղտնալսման փորձերը, ինչպես կասեր ձեր իմաստուն կոլեգան՝ իյա, իրո՞ք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը։

Նախազգուշացնող հաղորդագրություն ստացել է նաև Փաշինյանի կառավարության ներկա անդամներից մեկը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը, սակայն, համոզված է, որ դա չի կարող կապ ունենալ գործող իշխանությունների հետ։

«Հայաստանի իշխանությունների հետ առնչություն չունի, միջազգային ծրագիր է, շատ երկրների համար է խնդիր առաջացրել»,- ասում է Խաչատրյանը։

Պետությունը ձեռք բերե՞լ է գաղտնալսող ծրագիրը, նախարարն ասում է՝ որևէ տեղեկություն չունի։ Իսկ արդյո՞ք պետությունը համագործակցում է NSO Group-ի հետ՝ Խաչատրյանը բացասական պատասխան է տալիս։

Apple-ից ծանուցում ստացել է նաև իշխանական նախկին պատգամավոր Աննա Կարապետյանը։

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երեկվանից Apple-ից ծանուցում ստանալու 20-ից ավելի դեպքի մասին գիտի․ չհայտնեց, թե ովքեր են, սակայն նշեց, որ հիմնականում իշխանականներ են։

Մինչ այդ, Apple-ը դատական հայց է ներկայացրել լրտեսական Pegasus ծրագիրը մշակող ընկերության դեմ։ Apple-ը պահանջում է մշտական արգելք NSO Group-ի ցանկացած ծրագրի, ծառայությունների կամ սարքերի համար։

Թեև հնարավոր չէ այս վիրուսից զերծ պահել հեռախոսը, սակայն մասնագետները նշում են, որ օպերացիոն համակարգերի պարբերաբար թարմացումը կարող է հնարավորինս նվազեցնել վարակվելու ռիսկը։ Ծրագիրը կարող է վարակել նաև «Android» համակարգով աշխատող հեռախոսները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան