Հայաստանը պաշտոնապես դիմե՞լ է ՌԴ-ին եւ ՀԱՊԿ-ին օգնության համար․ Զախարովայի պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2024 | 18:24
Անկարան բողոք է հայտնել է Չիլիի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման կապակցությամբ
25.04.2024 | 18:20
Մոսկվան՝ ԵՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության, Amnesty International-ը՝ Բաքվի ռազմական հանցագործությունների մասին․ ԼՈՒՐԵՐ
25.04.2024 | 18:18
Ցանկացած միջադեպ պետք է պատշաճ քննության ենթարկվի․ Վարդանյանը՝ ոստիկանության գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 18:09
«Մոբայլ սենթրը» դարձել է Հայաստանի ամենախոշոր հարկատուն
25.04.2024 | 18:07
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է 20 սահմանային սյուն
25.04.2024 | 18:01
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին․ նա ձերբակալվել է
25.04.2024 | 17:54
Իմ հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել բերման ենթարկվածներին տեսակցելու․ ՄԻՊ
25.04.2024 | 17:49
ՌԴ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու մասին բանաձևը
25.04.2024 | 17:40
Հոգևորականն անիծում էր իշխանություններին Ծիծեռնակաբերդում․ Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 17:31
Հնդկաստանն արձագանքել է ՀՀ-ի հետ ռազմական համագործակցության վերաբերյալ Բաքվի դժգոհություններին
25.04.2024 | 17:29
Ատելության խոսքը Հայաստանում կրում է համակարգված բնույթ․ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 17:21
Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է
25.04.2024 | 17:12
Տնտեսական ակտիվության ցուցանիշը երկնիշ աճ է գրանցել
25.04.2024 | 17:04
Վրաստանում բանտից ազատ է արձակվել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ ցույցերի մասնակից Լազարե Գրիգորիադիսը
25.04.2024 | 16:55
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ խուսափել է պատասխանել հարցին՝ արդյո՞ք Ադրբեջանի կողմից ընդդեմ Հայաստանի ագրեսիայի ժամանակ Երևանը օգնության համար պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին կամ երկկողմ պայմանագրերի հիման վրա՝ Ռուսաստանին։ Զախարովան դիվանագիտորեն խուսանավել է հարցին ուղիղ պատասխանելուց՝ նշելով, որ իր նախորդ ճեպազրույցների ժամանակ անդրադարձել է այս հարցին, և որ ՀԱՊԿ-ը ևս մեկնաբանել է ստեղծված իրավիճակը։

«Միայն կարող եմ ասել, որ ՌԴ արդյունավետ գործողությունների հետևանքով սահմանին լարվածությունը հանվել է։ Մենք, իհարկե, շարունակում ենք ուշադիր հետևել սահմանին և մեր զինվորականների ու սահմանապահների գծում տիրող իրավիճակին։ Շփումներ են իրականացվում հայ և ադրբեջանցի գործընկերների հետ»,- հայտարարել է Զախարովան։

Լրագրողի հստակեցնող հարցին՝ դիմում եղե՞լ է թե՞ ոչ, Զախարովան ծիծաղելով պատասխանել է․ «Իսկ ես արդեն ամեն ինչ ասացի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան