Հայաստանը և Ռուանդան իրենց առավելությունները կարող են վերածել հաջողության. նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանը

Լուրեր

18.04.2024 | 14:23
ՌԴ-ն ՀՀ-ից հստակ արձագանք է ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին տեղեկություններից հետո․ Զախարովա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 14:19
Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը դադարեցնում է գործունեությունը
18.04.2024 | 14:16
Բաքուն պատրաստվում է Դադիվանքից վերացնել հայկական հետքը
18.04.2024 | 14:05
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով
18.04.2024 | 13:53
Կալանավորված անձին տեսակցության եկած քաղաքացին ՔԿ մտնելուց առաջ փաթեթ է նետել
18.04.2024 | 13:43
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
18.04.2024 | 13:35
Ապօրինի թմրաշրջանառություն՝ տելեգրամյան ալիքի միջոցով․ Տարոնի ոստիկանների բացահայտումը
18.04.2024 | 13:27
Ծառայողական քննություն կա. Երևանի ոստիկանապետը` քաղաքացուն ձերբակալելուց հետո ծեծի ենթարկելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 13:16
ԵՄ երկրները համաձայնության են եկել Իրանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ
18.04.2024 | 13:05
Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում. Լիտվայի վարչապետը՝ Ալեն Սիմոնյանին
18.04.2024 | 12:57
ԱՄԷ-ին և Օմանին հարվածել են անձրևներն ու փոթորիկները. Դուբայի օդանավակայանը հեղեղվել է
18.04.2024 | 12:46
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման ահազանգի մասով նախաձեռնվել է քրեական վարույթ
18.04.2024 | 12:37
ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկել են Կիևին տրամադրել 61 միլիարդ դոլար և ATACMS հրթիռներ․ Բայդենը հայտարարել է վճռական աջակցության մասին
18.04.2024 | 12:25
Պետդեպը՝ Արցախից ռուսների հեռանալու մասին, ԵՄ-ն ՀՀ-ին 15 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի․ ԼՈՒՐԵՐ
18.04.2024 | 12:23
Նեթանյահուն փորձում է տարածաշրջանը ներքաշել պատերազմի մեջ՝ իշխանության ղեկին մնալու համար․ Թուրքիայի ԱԳ նախարար
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանկ Մուշիո Կամանզին (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահ Սարգսյանը շնորհավորել և արդյունավետ աշխատանք է մաղթել նորանշանակ դեսպանին:

Դեսպանը վստահեցրել է, որ իր բոլոր ջանքերը կներդնի՝ զարգացնելու երկու երկրների հարաբերությունները: Նա Հայաստանի նախագահին է փոխանցել Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի ջերմ ողջույնն ու բարեմաղթանքը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը և Ռուանդան ունեն բազմաթիվ ընդհանրություններ, նույնանման պատմություն, երկուսն էլ ծանր փորձությունների միջով են անցել, միաժամանակ, ունեն բազմաթիվ առավելություններ, որոնք կարող են վերածել հաջողության:

Անդրադառնալով համագործակցության հնարավոր ուղղություններին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու երկրներն ունեն համընկնող հետաքրքրություններ, էլեկտրոնային կառավարման և նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում Ռուանդայի ձեռքբերումները տպավորիչ են, և փոխգործակցությունն այդ ոլորտներում խոստումնալից կարող է լինել: Նշելով, որ Հայաստանի ապագան կապում է հատկապես ժամանակակից տեխնոլոգիաների, գիտության և կրթության զարգացման հետ՝ Հայաստանի նախագահը կարևորել է համատեղ նորարարական և հետազոտական ծրագրերի իրականացումը, ինչպես նաև համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտներում:

Նախագահը նշել է, որ Հայաստանը և Ռուանդան անդամակցում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, որն իր հզոր ներուժով, փոխգործակցության կարևոր հարթակ է և համատեղ աշխատելու մեծ հնարավորություններ է ստեղծում: