Սաակաշվիլին առաջարկել է իրեն ազատ արձակելու համար նախաձեռնող խումբ ստեղծել

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին անհրաժեշտ է համարում ստեղծել նախաձեռնող խումբ, որը կաշխատի իրեն բանտից ազատելու արշավի ուղղությամբ, գրում է Սպուտնիկի վրացական ծառայությունը։

«Անվտանգության ծառայության կողմից տարածված շահարկումները ցրելու, ինչպես նաև մանևրելու ավելի շատ տեղ թողնելու համար: Ես կարծում եմ, որ նախաձեռնող խումբը պետք է աշխատի իմ ազատ արձակման ուղղությամբ, որը միանձնյա կհամակարգի ընթացիկ արշավը»,- ասել է Սաակաշվիլին վրացիներին ուղղված ուղերձում։

Միաժամանակ, ըստ Վրաստանի նախկին նախագահի, միանգամայն ակնհայտ է, որ գործող իշխանությունների դեմ պայքարի ամենաարդյունավետ մեթոդը զանգվածային խաղաղ հանրահավաքներն են։ Նրանք, ովքեր չեն կարողանա ուղղակիորեն մասնակցել հանրահավաքներին, Սաակաշվիլին կոչ է արել ցուցարարներին օգնել սնունդով։

«Որքան խիզախ ու անխոնջ լինենք, այնքան կմոտենանք մեր հայրենիքի ազատագրմանը: Դա ազատություն կբերի ոչ միայն ինձ, այլև բոլոր անօրինական հալածյալներին»,- գրում է Սաակաշվիլին։

Նախկին նախագահի խոսքով՝ իրեն ձերբակալելով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին փորձում է կանխել կոալիցիոն կառավարության ձևավորումը։

«Հիշեցնեմ, որ ես ինձ չեմ տեսնում ապագա կառավարության ոչ մի կոնֆիգուրացիայի մեջ»,- գրում է Սաակաշվիլին։

Հիշեցնենք՝ Սաակաշվիլին մեղադրվում է երկու քրեական գործի շրջանակում. այժմ Վրաստանի նախկին նախագահը Գորիի զինվորական հոսպիտալում է։ Նրան այնտեղ են տեղափոխել Թբիլիսիի բանտային հիվանդանոցից՝ 50 օր հացադուլից հետո։ Սաակաշվիլիի ձերբակալությունից հետո Վրաստանում գրեթե ամեն օր ընդդիմության բողոքի ցույցեր են անցկացվում՝ նրան ազատ արձակելու պահանջով։

Տաթև Ֆռանգյան