Թուրքիայում ոստիկանները բռնություն են կիրառել ցուցարարների նկատմամբ․ կան ձերբակալվածներ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Թուրքիայի տարբեր քաղաքներում նախօրեին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության հրաժարականի պահանջով դարձյալ ցույցեր են անցկացվել։ Ցուցարարների շրջանում բազմաթիվ ձերբակալվածներ կան, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Մասնավորապես, Ստամբուլի Քադըքյոյ, Շիշլի, Բաքըրքոյ, Ավջըլար, Բեյլիքդյուզու թաղամասերում բողոքի ակցիայի մասնակիցները երթերի ժամանակ հանդիպել են ոստիկանների դիմադրությանը։
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մուսա Փիրօղլուն կանգնել է ոստիկականական մեքենայի առաջ՝ փորձելով կանգնեցնել բռնությունն ու ձերբակալությունները։

Առաջադեմ իրավաբանների ասոցիացիան թվիթերյան իր էջում հայտնել է, որ Քադըքյոյից 55 ցուցարար է ձերբակալվել, ևս 8-ը՝ Շիշլի թաղամասից, իսկ Բեյլիքդյուզուից՝ առնվազն 10 ցուցարար։

Մի շարք վայրերում էլ ոստիկանները հայտարարել են, որ ցույց կազմակերպելն արգելված է։

Թուրքիայի մյուս քաղաքներում անցկացված բողոքի ակցիաները ևս ավարտվել են ոստիկանների հետ բախումներով, մասնավորապես՝ Մերսին և Չանաքքալե քաղաքներում։ Նախնական տվյալներով՝ Չանաքքալեում բերման է ենթարկվել 13 մարդ։

Նշենք, որ ակցիաներ են անցկացվել Ստամբուլ, Անկարա, Սամսուն, Ադանա, Իզմիր, Մերսին, Չանաքքալե, Անթալիա և այլ քաղաքներում։ Վերջին երկու օրերին Թուրքիայում զանգվածային ցույցեր են անցկացվում լիրայի պատմական արժեզրկման, երկրում տնտեսական կոլապսի պատճառով։

Թուրքական արժույթը երեքշաբթի նոր հակառեկորդ է սահմանել՝ մեկ դոլարի դիմաց 11,37 լիրայից իջնելով 13,21 լիրայի։ Թուրք ֆինանսական վերլուծաբան Արդա Թունջան հայտարարել է, որ մեկ օրում նման կտրուկ անկումն առավելագույնն է վերջին 20 տարվա ընթացքում։ Լիրայի անկումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անցած հինգշաբթի Թուրքիայի Կենտրոնական բանկը որոշում է կայացրել իջեցնել զեղչման դրույքաչափը 16%-ից մինչև 15%, իսկ երկուշաբթի Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռուստատեսային ուղերձում կրկին հանդես է եկել զեղչման դրույքաչափի իջեցման օգտին։

Էմմա Չոբանյան