Ջո Բայդենի աղիից հեռացված պոտենցիալ նախաքաղցկեղային պոլիպը բարորակ է․ NBC News

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հյուսվածքաբանական հետազոտությունը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աղիից հեռացված պոլիպը բարորակ է, սակայն պոտենցիալ նախաքաղցկեղային: Այս մասին ասվում է ամերիկացի առաջնորդի բժիշկ Քևին Օ’Քոնորի հայտարարության մեջ, գրում է nbcnews-ը։

«Նախագահ Բայդենի հաստ աղիից հեռացվել է երեք միլիմետրանոց բարորակ պոլիպ: Հյուսվածքաբանական հետազոտության համար վերցված նմուշը նույնականացվել է որպես խողովակային ադենոմա»,- ասված է Օ’Քոնորի հայտարարության մեջ, որը տարածվել է Սպիտակ տան կողմից։

Անցյալ շաբաթ 79-ամյա Բայդենը բուժզննում է անցել, որի արդյունքում բժիշկները եկել են եզրակացության, որ նրա առողջական վիճակը թույլ է տալիս առանց սահմանափակումների կատարել պետության ղեկավարի և գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները։

Նոյեմբերի 19-ին Բայդենը ժամանակավորապես իր պարտականությունները փոխանցել էր փոխնախագահ Քամալա Հարիսին, քանի դեռ անզգայացման տակ հիվանդանոցում էր։ Սա Բայդենի իշխանության գալուց հետո առաջին դեպքն էր, երբ երկրի ղեկավարի պարտականությունները դրվել է փոխնախագահի վրա, ինչպես նաև առաջին դեպքը, երբ ԱՄՆ իշխանության ղեկին սևամորթ կին է հայտնվել։

Տաթև Ֆռանգյան