Արտաշես Թումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Քաղաքականություն
24.11.2021 | 18:43ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Արտաշես Թումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Արտաշես Թումանյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Արտաշես Թումանյանը զբաղեցնում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը։ ՀՀ նախագահի՝ հոկտեմբերի 8-ի հրամանագրով՝ նա հետ էր կանչվել Իրանից։