ՄԻԵԴ-ն Ադրբեջանի իշխանություններից պարզաբանումներ է պահանջել մի շարք կայքերի արգելափակման հետ կապված

Լուրեր

17.11.2026 | 11:19
Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան և Ադրբեջան է ժամանում
17.11.2026 | 11:11
Միրզոյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընդլայնումն ու Կոսովոյում ՀՀ խաղաղապահների առաքելությունը
17.11.2026 | 11:08
ԵՄ-ի բանակցային թիմն առաջին անգամ մասնակցել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններին
17.11.2026 | 11:00
Գևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը՝ հայկական ֆուտբոլի խնդիրների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:48
Միրզոյանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների հասանելիության ընդլայնումը
17.11.2026 | 10:36
Թափառող շների հարձակումների խնդիրը սրվել է, իսկ տուժածների վնասի փոխհատուցման հարցը չի լուծվում․ ՄԻՊ
17.11.2026 | 10:25
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին, փլուզվել է կամարներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:18
Ակցիա ՄԱԿ-ի շենքի դիմաց՝ արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:08
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:06
Մեկնարկել է ATP-ի Ամփոփիչ մրցաշարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սկսել է Ադրբեջանի դեմ 5 բողոքների հարցով խորհրդակցություններ, որոնցից 4-ը կապված են Ադրբեջանի տարածքում կայքերի արգելափակման հետ։ Այս մասին «Թուրան»-ին հայտնել է միջազգային իրավունքի հարցերով փորձագետ Խալիդ Աղալիևը։

Նա նշել է, որ այս գործով դիմողներն են azadliq.org, anaxeber.az, 24saat.org և xural.com լրատվական կայքերը։

Այս ռեսուրսների հասանելիությունն Ադրբեջանում սահմանափակվել է Կապի նախարարության առաջարկով, դատարանի տարբեր որոշումներով։ Դրանք հիմնված են ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության, հասարակական կարգի և անկարգությունների կանխարգելման նկատառումներով:

Աղալիևը նշել է, որ դիմումատուները խնդրում են ՄԻԵԴ-ին ճանաչել իրենց իրավունքների խախտումը՝ արտահայտվելու ազատության և Մարդու իրավունքների ու ազատությունների կոնվենցիայի այլ հոդվածներով։

ՄԻԵԴ-ն Ադրբեջանի կառավարությանը համապատասխան հարցումներ է ուղարկել։ Ստրասբուրգի դատարանը նաև պարզաբանում է պահանջել կայքերի արգելափակման որոշումներում քաղաքական դրդապատճառների առկայության կամ բացակայության վերաբերյալ։

Էմմա Չոբանյան