Թուրքիայում զանգվածային բողոքի ցույցեր են, ոստիկանության հետ բախումներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի մի շարք քաղաքներում ազգային արժույթի՝ լիրայի կտրուկ անկումից հետո ինքնաբուխ բողոքի ցույցեր են տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Halk հեռուստաալիքը։

Նշվում է, որ Ստամբուլում և Անկարայում ցուցարարները վանկարկել են «Կառավարությո՜ւն, հրաժարական տուր» կարգախոսը, ոմանք պահել են պաստառներ՝ պահանջելով հեռացնել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը իշխանությունից։

Արդյունքում մայրաքաղաքում ցույցը վերածվել է իրավապահների հետ բախումների։

Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի (METU) ուսանողները Անկարայում մասնակցել են բողոքի ակցիայի։ Նրանք հավաքվել են հանրակացարանի տարածքում ու երթի դուրս եկել։

Ուսանողները վանկարկել են «Հեռացե՜ք կառավարությունից», «Ճգնաժամի բեռը շեֆերի ուսերին է», «Լույսը միացրե՛ք, լամպը պայթի»։ Մասնակիցներից ոմանք երթի էին եկել կաթսաներով ու թավաներով։

Թուրքիայի իշխանությունները դեռ չեն հայտնել ձերբակալությունների մասին, սակայն ականատեսների նկարահանած կադրերում երևում են , թե ինչպես են ոստիկանները բերման ենթարկում ուսանողներից մեկին։

 

Տեսանյութը կարող եք դիտել՝ անցնելով այս հղումով։

Տաթև Ֆռանգյան