ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչումն ի՞նչ կտա. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.03.2024 | 15:34
Օրենքը խտրական է կիրառվում․ Փաշինյանը անօրինականություն է անում, ոչինչ չի ձեռնարկվում․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 15:26
«Կրոկուս»-ում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 144-ի
29.03.2024 | 15:16
Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիային. հաղորդվում է 33 մարդկային կորստի մասին
29.03.2024 | 15:07
Սոլովյովի հաղորդումը ՀՀ-ում արգելափակվում է, հայ գործիչը՝ Պաղեստինի ԱԳ նախարար․ ԼՈՒՐԵՐ
29.03.2024 | 14:57
Եթե սահմանը հստակեցված չէ, ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չէ․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 14:52
ՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր
29.03.2024 | 14:44
ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը Թուրքիայում է․ հանդիպումներ են անցկացվել ԱԳՆ և ՊՆ ղեկավարների հետ
29.03.2024 | 14:34
Ապստամբություն է եղել․ Արա Պապյանը հորդորեց ոստիկանության մոտ տեղի ունեցածը ահաբեկչություն չորակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 14:28
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում
29.03.2024 | 14:19
Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից
29.03.2024 | 14:17
Երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը
29.03.2024 | 14:09
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
29.03.2024 | 13:58
Բաքուն պարզաբանել է, թե ինչու Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը չի ցուցադրել
29.03.2024 | 13:57
Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում
29.03.2024 | 13:48
ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը քաղաքական իրավիճակի և հնարավոր զարգացումների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Պետք է հասկանանք, թե Արցախի ճանաչումն ինչ կտա մեզ»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ՀՀ օրակարգում կա՞ Արցախի ճանաչման հարցը։

«Մեզ նախ պետք է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացն օր առաջ վերականգնվի։ 30 տարի է` անընդհատ քննարկվել է Ղարաբաղի ճանաչման հարցը և որոշում չի կայացվել, քանի որ հասկացել են, որ Հայաստանը չպետք է լինի առնվազն առաջինն ու միակը նման որոշում կայացնելու հարցում, սակայն սա չի նշանակում, որ պետք է վերջինը լինի»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով` Արցախի հարցում մի կարևոր հանգամանք հաշվի չի առնվում, որ, այնուամենայնիվ, ԼՂ հարցը միջազգային հարց է, և միայն Հայաստանի դիրքորոշումներով հնարավոր չէ լուծել։

«Խնդիրը պետք է հաղորդակցության մեջ լինի միջազգային նորմերի, դիրքորոշումների և ընկալումների հետ, հակառակ դեպքում ՀՀ-ն վաղուց լուծել էր այդ հարցը։ Բայց այդպես չէ: Հենց սա էլ մեր մեծագույն պրոբլեմն է, ու եղել է միշտ»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: