Ղարաբաղյան հարցի կարգավորումը 3+3 ձևաչափում չպետք է քննարկվի. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Նոյեմբերի 7-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ես ասել եմ, որ այստեղ մեզ համար կա մի կարևոր նրբություն՝ մեզ համար չափազանց կարևոր է, որ այն հարցերը, որոնց քննարկման համար արդեն իսկ կան ձևավորված ֆորմատներ, դրանք «3+3»-ում չենք քննարկում: Այս այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային «3+3» ձևաչափին մասնակցելու Վրաստանի հրաժարվելուն և ՀՀ դիրքորոշմանը:

«Օրինակ, Ղարաբաղի հարցի կարգավորումը, որի համար կա Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, «3+3»-ում չենք քննարկելու:

Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը քննարկելու համար կա՞ եռակողմ հանձնաժողովը, դա «3+3»-ում չպետք է քննարկվի:

Պետք է քննարկվեն այնպիսի հարցեր, որոնք ունեն կոնտեքստային նշանակություն և չեն քննարկում այլ ձևաչափերում քննարկվող հարցերը: Կարո՞ղ են գտնվել այդպիսի հարցեր, կապրենք՝ կտեսնենք:

Կառավարության ծրագրում հստակ նշել ենք, որ առանձնահատուկ տեղ ենք հատկացնելու տարածաշրջանային քաղաքականությանը՝ մեզ համար շատ կարևոր են հարաբերությունները ԵԱՏՄ-ի շրջանակում, ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ, բայց ուզում ենք ավելի ակտիվ տարածաշրջանային քաղաքականություն վարել:

Շատ կարևոր են հարաբերությունները նաև Վրաստանի հետ: Եթե մենք տեսնենք, որ մեր հարաբերությունները ակտիվացնելու և պոզիտիվ օրակարգ ձևավորելու հնարավորություն կա, միգուցե և քննարկենք այդ հնարավորությունը: Այս պահին սա է մեր դիրքորոշումը, մնացածը հետագայում կերևա»,- հայտարարեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: