Ադրբեջանի ՊՆ ղեկավարը թուրքական ASELSAN-ի ղեկավարի հետ ռազմական համագործակցության հարցեր է քննարկել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է թուրքական ASELSAN պաշտպանական ընկերության նախագահ Հալուք Գերգյունի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպման ժամանակ Հասանովը, մասնավորապես, մատնանշել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում դրական քայլերը։ Նա նաև բարձր է գնահատել ASELSAN ընկերության տեխնիկական սարքավորումների որակը, որն ադրբեջանական բանակն օգտագործել է Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական ուժերի դեմ։

«Հանդիպմանը կողմերը քննարկել են ժամանակակից ռազմական գործողություննեերի նոր մեթոդները, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրագործվող համատեղ ծրագրերը՝ ուղղված ադրբեջանական բանակի տեխնիկական հագեցվածության հետագա ամրապնդմանը»,- ասվում է հաղոդագրության մեջ։

Հասանովն ու Գերգյունը ընդգծել են Ադրբեջանի ԶՈՒ-ի զարգացման կարևորությունը՝ որպես պրոֆեսիոնալ բանակ՝ հագեցած ամենաժամանակակից զինատեսակներով ու ռազմական տեխնիկայով, այդ թվում՝ առաջատար տեղեկատվական տեխնոլոգիաներով, զարգացած կապի համակարգերով, որոնք ապահովում են զորքերի օպերատիվ կառավարումը, բարձրացնում նրանց մարտունակությունն ու մանևրելու ունակությունը։

Էմմա Չոբանյան