Զգուշացնում եմ՝ Սյունիքին սպառնացող մեծ վտանգ կա․ ստրատեգիական դիրքերը ինչո՞ւ են գրավել․ Վահան Բադասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 11:15
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն հյուրընկալել
27.10.2026 | 11:09
Վաչե Քալաշյանը կամ պիտի պաշտոնանկ արվեր կամ հրաժարական տար. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:03
1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված արարողություն ԱԺ բակում. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 11:01
Ապօրինի ձկնաբուծության կասկածանքով ձերբակալվել են Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին․ պետությանը պատճառվել է ավելի քան 17 մլն դրամի վնաս
27.10.2026 | 10:54
Անվտանգության աշխատակիցները Էդգար Ղազարյանին հեռացրին ամբիոնի մոտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 10:53
Հայտնի են «Ոսկե գնդակի» քվերակության արդյունքները
27.10.2026 | 10:50
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 10:44
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակը մեղադրվում է անչափահաս սանին ծեծի ենթարկելու մեջ
27.10.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ
27.10.2026 | 10:31
Արարատ Միրզոյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը առանձնազրույց են ունեցել Երևանում
27.10.2026 | 10:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 10:19
Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը
27.10.2026 | 10:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարի առաջին պարտությունն ու 11-րդ տուրի տեսաամփոփումը
27.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Անվտանգության և տեղահանվածների հարցերով Արցախի նախագահի ներկայացուցիչ Վահան Բադասյանի հետ

-Պարո՛ն Բադասյան, Հայաստանը և Ադրբեջանը, հնարավոր է, առաջիկայում գնան սահմանազատման և սահմանագծման։ Կան գնահատականներ, որ այդպիսով ճանաչելով նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանները՝ Արցախը կճանաչվի նրա մաս։ Հարցական է՝ ի՞նչ օրակարգով են Բրյուսելում հանդիպելու Փաշինյանն ու Ալիևը, ի՞նչ առաջարկներ է արել ՌԴ-ն և ինչի՞ն է համաձայնվել ՀՀ վարչապետը։ Դուք ի՞նչ գնահատական ունեք այս հարցերին։

-Ես կարծում եմ, որ այս ամենից ոչ մի բան տեղի չի ունենալու։ Ես վախենում եմ՝ այլ բան տեղի ունենա, որն այսօր ահագնացող մեծ վտանգն է, որ սպառնում է Սյունիքին։ Այսինքն, մեզ՝ հասարակությանը կխաբեն, որ մենք պայքարենք մի բանի դեմ, որը տեղի չի ունենալու, և կատարվի մեկ այլ բան։ Մենք պետք է զգոն լինենք և թույլ չտանք նման երևույթներ։ Մենք պետք է խոսենք նրա մասին, ինչը մեզ կարող է վտանգ սպառնալ։ Չեմ կարծում, թե տեղի ունենալիք սահմանազատումն ու սահմանագծումը կնշանակի Արցախից հրաժարում։ Ես վստահ եմ, որ դա տեղի չի ունենալու։ Ես մեկ այլ բանից եմ զգուշանում, որը կարող է տեղի ունենալ, չեմ ուզում վախեցնել, բայց զգուշացնում եմ, դա ադրբեջանցիների ասածն է՝միջանցքը։ Մենք դա պատկերացնում ենք որպես Ադրբեջանն ու Նախիջևանը իրար կապող ճանապարհ, բայց իրենք, վախենամ, հենց այնպես չեն գրավել ստրատեգիական դիրքերը Սյունիքում։

-Ձեր գնահատմամբ՝ վերջին ռազմական գործողությունները կարող են շարունակությո՞ւն ունենալ։

-Կարող են ունենալ շարունակություն՝ ներխուժման տեսքով։

-Բայց մենք ունեն ռազմավարական դաշնակից՝ գործընկեր, որն ունի Սյուինիքում 102-րդ ռազմաբազայի հենակետեր։ Դա կանխող գործոն չէ՞։

-Ո՛չ, դա չի կարող կանխող գործոն լինել։

-Ինչո՞ւ։

-Չեմ կարող կոնկրետ պատասխանել, թե ինչու, բայց հաստատ գիտեմ, որ դա կանխող գործող կարող է չլինել։

-Ադրբեջանցիները չե՞ն զգուշանա, որ Հայաստանի դաշնակիցը կարող է արձագանքել հավանական հարձակմանը։

-Մեկ օրինակ բերեմ․ մենք 1992-93 թվականներին ոնց ուզում էինք, այնպես էլ անում էինք, ինչ ցանկանում, այնպես էլ անում էինք։

-Դա հաղթողի դի՞րքն է թելադրում։

-Այո՛։ Ես, օրինակ, մասնակից եմ եղել շատ մարտական գործողությունների, շրջանների գրավման, ստրատեգիական կետերի ազատագրման մեր կողմից՝ Արաքսի ափը, Քարվաճառի ազատագրումը։ Գիտե՞ք՝ ինչ էր կատարվում․ մեր դեմը խաղ չկար։ Հաղթողի հոգեբանություն էր գործում, իսկ թե ինչ էր ապրում Ադրբեջանը, մեզ չէր վերաբերվում դա։

-Իրենց ցավերը մեզ չէին հետաքրքրում։

-Մեզ չէին հետաքրքրում, և ամենակարևորը՝ անտարբեր էին նաև աշխարհի մյուս ժողովուրդները, միջազգային հանրությունը, բոլորն անտարբեր էին։

-Ինչից, ի դեպ, մենք դժգոհում ենք այսօր, չէ՞, որ միջազգային հանրությունը չի դատապարտում Ադրբեջանի անմարդկային քայլերը, ռազմական հանցագործությունները․․․

-Այո՛, ինչից մենք դժգոհում ենք այսօր և իզուր ենք դժգոհում։ Այ, եթե մենք հույսներս մեզ վրա դնեինք ու պաշտպանվեինք, գիտեք․․․ աշխարհի հանրությունը ուժեղի կողմն է, արդեն նրանք կթեքվեն մեր կողմը։ Մենք պետք է արժանապատիվ դիմադրություն ցույց տանք, որպեսզի չկարողանան գրավել մեզ։ Այսօր մենք հոգեբանորեն թույլ ենք, նաև՝ ֆիզիկապես, բայց բոլոր թույլերը չէ, որ պարտվում են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան