«Սիմֆոնիկ մուլտֆիլմեր». նորարարական ձևաչափով համերգ՝ երեխաների համար

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) ներկայացվել է «Սիմֆոնիկ մուլտֆիլմեր»/”Symphonic Cartoons” համերգային ծրագիրը․ տեղեկացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից։

«Երեխաների համար նախատեսված երեկոն մեծ ընդունելության արժանացավ փոքրիկ ունկնդիրների կողմից։ Համերգին հնչեցին հայտնի ու սիրված մուլտֆիլմերի մեղեդիների սիմֆոնիկ կատարումները։ Զուգահեռ մեծ էկրանին ցուցադրվում էին հատվածներ մուլտֆիլմերից։ Հանդես եկան նաև մենակատարներ Սիլվա Պետրոսյանը, Լուսինե Ստեփանյանը, Կիմ Սարգսյանը, Մարիցա Թիլիքյանը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Հարություն Արզումանյանը։

Մաեստրո Արզումանյանը նկատում է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն արդեն մի քանի տարի ներկայացնում է երեխաներին ուղղված համերգային ծրագրեր։ Նա, մասնավորապես, հիշատակեց նաև վերջերս ներկայացված՝ Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա» երաժշտական նախագիծը, որը նույնպես հաջողությամբ ընդունվեց։ Եվ բոլոր այդ նախագծերի նպատակը երեխաներին նվագախմբային կատարողական արվեստի հետ ծանոթացնելն ու դասական երաժշտության հետ մտերմացնելն է։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից նախկինում նույնպես ներկայացվել են մուլտֆիլմերի մեղեդիները, սակայն այս համերգային ծրագրում կան փոփոխություններ. ներառվել են նաև հայկական մուլտֆիլմերի մեղեդիներ։ Երաժշտության նվագախմբային մշակումները կատարվել են Սիմֆոնիկ նվագախմբի կողմից։ Համերգն իրականացվել է նորարարական ձևաչափով. նորարարական մեթոդների շնորհիվ սինխրոնացվել էին էկրանին ցուցադրվող տեսանյութերը և նվագախմբի կատարումները։

Հարություն Արզումանյանը, խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին, նշում է. «Անկեղծորեն պետք է ասեմ՝ զարմանալի նվագախումբ է։ Շատ ճկուն կոլեկտիվ է։ Հաճախ ենք ունենում բարդ և տարբեր ծրագրեր, բոլոր խմբերը՝ և՛ լարային, և՛ փայտափողային, և՛ պղնձափողային խմբերը, հարվածայինները, ֆանտաստիկ դաշնակահարը, բոլորն այնքան ճկուն ու պրոֆեսիոնալ են, որ հեշտությամբ կարողանում են հաղթահարել բարդագույն ծրագրերը։ Հայաստանի պետական սիֆոնիկ նվագախումբն այսօր մեծագույն արժեք է»։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հաջորդ համերգը նոյեմբերի 27-ին է. «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Միքայել Թարիվերդիևի 90-ամյակին նվիրված համերգային երեկո՝ «Պահե՛ք ակնթարթը, մաե՛ստրո» խորագրով»,- ասված է հաղորդագրությունում։