ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքը պատրաստ է նպաստել տարածաշրջանում հանդուրժողականության խթանմանը, կրոնական սրբավայրերի պաշտպանությանը․ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի ԳՔ տեղակալին

Լուրեր

19.04.2024 | 12:01
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ
19.04.2024 | 12:00
Իրանի տարածքում ԱԹՍ-ներ են խոցվել, ըստ ԿԸՎ-ի՝ Կիևը կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ․ ԼՈՒՐԵՐ
19.04.2024 | 11:52
13 տնտեսավարող սուբյեկտի գործունեություն է կասեցվել
19.04.2024 | 11:52
Իրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր տարածքում հարձակմանը
19.04.2024 | 11:44
Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի երկու փաթեթ և մեկ պարկ, որոնք փորձել էին ներկրել Հայաստան
19.04.2024 | 11:35
Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
19.04.2024 | 11:24
Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար․ քաղաքապետարան
19.04.2024 | 11:21
Ադրբեջանը հողին է հավասարեցրել Շուշիի Կանաչ ժամը
19.04.2024 | 11:12
NYMEX․ Ոսկու գինն աճել է
19.04.2024 | 10:57
Սպահանի մոտակայքում 3 ԱԹՍ է խոցվել․ իրանցի պաշտոնյա
19.04.2024 | 10:53
Ստուգայց փողոցային առևտրի դեմ պայքարի շրջանակում. ՈՒՂԻՂ
19.04.2024 | 10:48
Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
19.04.2024 | 10:33
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը
19.04.2024 | 10:16
Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել․ ուղևորները հոսպիտալացվել են
19.04.2024 | 10:01
Նավթի գներն աճել են
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի Բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսին․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը նշել է, որ սա ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի այսպիսի բարձր մակարդակով առաջին այցելությունն է Հայաստանի Հանրապետություն և հույս հայտնել, որ այս այցը կնպաստի երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև մեր տարածաշրջանի ժողովուրդների միջև երկխոսությանը:

Բարձր ներկայացուցիչ Մորատինոսը ներկայացրել է Քաղաքակրթությունների դաշինքի գործունեության հիմնական ուղղությունները և կարևորել Հայաստանի դերն ու մասնակցությունը դաշինքի աշխատանքներին։ Նա հավելել է, որ Քաղաքակրթությունների դաշինքն իր մանդատի շրջանակներում պատրաստ է նպաստել տարածաշրջանում հանդուրժողականության խթանմանը, միջկրոնական երկխոսությանը և կրոնական սրբավայրերի պաշտպանությանը։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում երկխոսության ու հանդուրժողականության խթանմանը միտված քայլերը, միաժամանակ ընդգծելով միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին համարժեք արձագանքի անհրաժեշտությունը: Կառավարության ղեկավարը պարոն Մորատինոսի ուշադրությունն է հրավիրել Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման ու խեղաթյուրման փաստերի, այդ թվում՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու և Դադիվանքի վանական համալիրի նկատմամբ ադրբեջանական կողմի գործողությունների վրա: Վարչապետը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ ու հարակից շրջաններ՝ ընդգծելով այս հարցում ևս Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճը: Նիկոլ Փաշինյանն առանձնակի կարևորել է նաև Արցախում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի մարդասիրական առաքելության գործունեության անհրաժեշտությունը: