Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հաղթող է դուրս գալու «ներկա տնտեսական ազատագրական պատերազմից»

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն անհեռանկարային է անվանել երկրի վրա տնտեսական ճնշում գործադրելու փորձերը, այդ թվում՝ ֆինանսական համակարգի ապակայունացման միջոցով։ Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը։

«Մենք տեսնում ենք խաղը, որ վարում են նրանք, որոնք ցանկանում են մեր երկիրը դուրս բերել խաղաղ հունից փոխարժեքների, տոկոսադրույքների ու գների աճի միջոցով։ Մենք շարունակելու ենք հետևել սեփական «խաղի պլանին»»,- ասել է Էրդողանը։

Նա վստահություն է հայտնել, որ Թուրքիան հաղթող դուրս կգա ներկայիս «տնտեսական ազատագրական պատերազմից»՝ այնպես, ինչպես նախկինում հաղթահարել է տարբեր «ծուղակներ ու դժվարություններ»։

Էրդողանն ասել է, որ երկրի իշխանությունները մտադիր են կանխել փոխարժերքի աճի պատրվակով գների չափից ավելի բարձրացման փորձերը։ Ըստ Թուրքիայի ղեկավարի՝ կառավարությունը մտադիր է օգտագործել ֆինանսական ճգնաժամերը կառավարելու Թուրքիայի փորձը «ճգնաժամային այն փուլի ֆոնին, որն ապրում է աշխարհը»։

Էրդողանը հավելել է, որ Թուրքիան մտադիր է տնտեսական քաղաքականություն վարել՝ կենտրոնացած ներդրումների, արտադրության, զբաղվածության ու արտահանման վրա, այլ ոչ թե բարձր տոկոսադրույքների։

Էմմա Չոբանյան