Կազանում դեռահասը հարձակում էր նախապատրաստել ուսումնական հաստատության վրա

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Կազանում դեռահասի են ձերբակալել՝ ուսումնական հաստատության վրա զինված հարձակում նախապատրաստելու համար։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն, գրում է ՌԻԱ Նովոստին։

«ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Կազանում կանխել է ուսումնական հաստատության վրա զինված հարձակում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հանցագործության նախապատրաստմանը մասնակցած ՌԴ անչափահաս քաղաքացին բերման է ենթարկվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Քրեական գործ է հարուցվել՝ երկու և ավելի անձանց սպանություն նախապատրաստելու հոդվածով։

Նշվում է, որ դեռահասի բնակության հասցեից առգրավվել է օդամղիչ հրացան, ինչպես նաև կապի միջոցներ, որոնք «պարունակում են հարցումներ այն մասին, թե ինչպես այս տեսակի զենքը մարտականի վերածել», և նյութեր ուսումնական հաստատությունների վրա զինված հարձակումների մասին։

Տաթև Ֆռանգյան