Բացահայտել են խաղատնից արված գողությունը

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

Նոյեմբերի 18-ին, գիշերը ժամը 1.30-ին, Ծաղկաձորի մի խաղատնից ոստիկանության Հրազդանի բաժնում ստացվել էր ահազանգ: Գողություն էր եղել: Դեպքի վայր էր մեկնել ոստիկանութան Ծաղկաձորի բաժանմունքի օպերատիվ խումբը: Խաղատան աշխատակիցը հայտնել էր, որ մոտ մեկ ժամ առաջ անհայտ անձը անհայտ եղանակով բացել էր խաղային սարքի փականը և գողացել դրամարկղը, որի մեջ 16 հազար դրամ էր․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Բաժնի և բաժանմունքի ծառայողները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ, նաև` օպերատիվ-հետախուզական: Իսկ Հրազդանի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների ստացած տեղեկություններն իրացվել են լուսաբացին: Ժամը յոթին մոտ, գողությունը կատարելու կասկածանքով, Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի իր տնից բերման է ենթարկվել 33-ամյա մի տղամարդ, իսկ քիչ անց` Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 37-ամյա մի բնակիչ:

Զովաբերցին տվել է խոստովանական բացատրություն: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 16 հազար դրամը, իսկ տնից նա ներկայացրել է նաև գողացված դրամարկղը:

Խաղային սարքի փականը բացելու եղանակը և դեպքի այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են: